Մոսկվայում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի համար (տեսանյութ)
ՀասարակությունՄոսկվայի Տիրոջ Պայծառակերպության տաճարում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայ գերիների համար։
Արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի հայերի միության անդամները։
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք:
Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։