Ռիհաննան ակնարկել է, որ հեռանում է երաժշտությունից
ԺամանցՀայտնի երգչուհի Ռիհաննան, ելույթ ունենալով Բարբադոսում կազմակերպված «Fenty Beauty» միջոցառման ժամանակ, նշել է, որ թեև երաժշտությունն է իրեն հայտնի դարձրել և դռներ բացել իր համար, սակայն Աստված այլ ծրագրեր ունի իր ապագայի համար։
Սա կրկին բորբոքել է երկրպագուների մտավախությունը, որ երգչուհին չի պատրաստվում ավարտել իր երկար սպասված իններորդ ալբոմը և, փաստորեն, այլևս չի թողարկի նոր երաժշտություն:
Նշենք, որ Ռիհաննան ութ տարի է, ինչ նոր ալբոմ չի թողարկել։ Իսկ այս տարվա սկզբին երգչուհուն նկատել են կապույտ շապիկով, որի վրա գրված է եղել «Ես թոշակի եմ անցել»: