Լարիսա Դոլինան վիճել է լրագրողի հետ «անձնական հարցի» պատճառով
ԱյլԵրգչուհի Լարիսա Դոլինան զայրացել է լրագրողի վրա, ով արտիստուհուն հարցրել էր, թե ինչ իրեր է նա միշտ իր հետ տանում։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է «Звездач» տելեգրամյան ալիքը։
«Գիտե՞ք, դա շատ ինտիմ հարց է, ինչո՞ւ պետք է պատասխանեմ դրան։ Պատմեմ Ձեզ գիշերազգեստի՞, հողաթափերի՞ մասին», - կտրուկ պատասխանել է երգչուհին։
Դոլինան անհետաքրքիր է համարել հարցը, ինչպես նաև ընդհատել է լրագրողին՝ «Դու հենց նոր էիր ինձ հետ խոսում» արտահայտությամբ։
Համացանցի օգտատերերն իրենց հերթին չեն կարողացել կոնսենսուսի գալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Որոշները կարծում են, որ Լարիսա Դոլինան իրավունք ունի հրաժարվել «անձնական հարցին» պատասխանելուց։ Մյուսները նշում են, որ երգչուհին կարող էր ի սկզբանե հրաժարվել լրագրողների հետ հարցազրույցից, եթե չէր ցանկանում պատասխանել նրանց հարցերին։