ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք․ Սոբյանին
ՔաղաքականՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։ Այս մասին «Ռիա Նովոստիի», ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Դոմոդեդովո, Ռամենսկոե և Կոլոմնա քաղաքային թաղամասերում ևս յոթ անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Մինչ այժմ ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 32 անօդաչու թռչող սարք»,- ասել է Սոբյանինը։
Մինչ այդ հաղորդվում էր 25 ԱԹՍ-ի խոցման մասին։
Բեկորների ընկնելու վայրերում, նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ վիրավորներ չկան։
Մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել են ժամանման և մեկնման թռիչքները։