Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար)
ԱրցախԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։
Արցախի ոստիկանությունից ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին, որ նման դեպք է եղել, Արցախի քննչական կոմիտեից էլ հայտնեցին՝ դեպքի մանրամասները ճշտվում են։
Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։