Հայաստանում գրանցված «սիբիրյան խոցը» վարակի մաշկային ձևն է, աղբյուրը դեռևս անհայտ է. Ավանեսյան
Տեսանյութեր«Հայաստանում գրանցված սիբիրյան խոցի վարակի 3 հաստատված դեպքերը հիվանդության մաշկային ձևերն են»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
««Սիբիրյան խոցով» վարակված երեք քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության և թեթև է։ Անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում և բուժման կուրսն ամբողջովին կտրամադրվի: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, համայնքը և շրջակայքը խիստ հսկողության տակ կգտնվի։ Վարակի տարածման աղբյուրն այս պահին դեռևս հայտնի չէ»,- ասաց Ավանեսյանը: