Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ վաղուց. Սրբուհի Գալյան
ՔաղաքականՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ծովինար Թադևոսյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուն:
«Ծովինար Թադևոսյանին ճանաչում եմ շատ վաղուց և դա ևս մեկ երաշխիք կամ հիմք է եղել որպեսզի ես, հանգիստ սրտով, կարողանամ առաջարկել նրա թեկնածությունը: Ընկերուհին շատ լայն հասկացություն է, ՀՀ-ում բոլորը բոլորին գրեթե ճանաչում են և կարծում եմ, որ անձնական վստահության դաշտը ևս կարևոր է այդպիսի պատասխանատու պաշտոնում առաջարկելու համար:
Ես Թադևոսյանի թեկնածությունն առաջարկելը գտել եմ հարմար ելնելով մի շարք հանգամանքներից՝ այդ թվում մարդու կենսագրությունից, պրոֆեսիոնալ հատկանիշներից, կամային հատկանիշներից, սոցիալական կապերից և այլով: Եվ կարծում եմ՝ մոտ ապագայում, տիկին Թադևոսյանն, իր աշխատանքով ցույց կտա, որ իրապես արժանի է եղել այդ նշանակմանը»,- ասել է Գալյանը: