«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»․ Մասկը՝ Թրյուդոյին
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «աղջիկ» և ասել, որ իր խոսքերն այն մասին, որ Կանադան անհնար է միանա ԱՄՆ-ին, այլևս կշիռ չունեն, քանի որ նա հեռանում է իր պաշտոնից։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «X» սոցիալական ցանցում հայտարարել էր, որ իր երկիրը չի դառնա ԱՄՆ-ի մաս։ Մինչդեռ Կանադան գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, որի հետևանքով Թրյուդոն երկուշաբթի հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին՝ իր ղեկավարած Լիբերալ կուսակցությունում աճող ներքին ճնշման ֆոնին։
«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում», - պատասխանել է Մասկը Կանադայի վարչապետին X սոցիալական ցանցում։