Որքան հիասքանչ է Գյումրին, նույնքան տհաճ է այդ քաղաքի օդակայանը․ Վարլամով (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուս հասարակական գործիչ, լրագրող և գործարար Իլյա Վարլամովը թեև հիացած է Գյումրիով, որը, նրա խոսքով, իսկական բացահայտում է իր համար՝ «սև տուֆից այդ քաղաքը», սակայն, միևնույն ժամանակ, նա իր հիասթափությունն է հայտնում Գյումրիի օդակայանի մասին։
«Որքան հիասքանչ է ինքը՝ քաղաքը, նույնքան տհաճ է այդ քաղաքի օդակայանը։ Ամեն ինչ սկսվում է անմիջապես մուտքից։ Դիմավորող անձանց ամբոխը կանգնած է անմիջապես մուտքի մոտ ու հսկում է ինձ։ Այնուհետև մոտենում է այտուցված մի երիտասարդ, որը իրեն կյանքի տերն է զգում, ու ուղեկցում է ինձ զննության վայր։ Զզվելի է։ Այսպիսի բան անգամ Աֆրիկայի ամենահետամնաց երկրներում չկա։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել։ Գյումրիի օդակայանի տնօրենին պետք է ուղարկել՝ սարերում հոտին արածեցնելու, այլապես զբոսաշրջիկների՝ ձեր քաղաք այցի մասին պետք է մոռանաք»,-Ինստագրամի իր էջում գրում է Վարլամովը՝ կից ներկայացնելով օդակայանում արած իր լուսանկարները։