«Թովմասյան» հիմնադրամի ջանքերով բացվել է Ասկերանի ԱԻ նոր մասնաշենքը
ՏեսանյութերԱրցախի Ասկերան քաղաքի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինը նոր մասնաշենք ունի:
Շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել և ավարտին են հասցվել «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև առանձին ներդրումներ են արվել նյութատեխնիկական բազան համալրելու և թարմացնելու ուղղությամբ:
Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով` Արցախի Հանրապետությանը մատուցած հայրենանվեր ծառայությունների համար ԱԻ պետական ծառայության բարձագույն՝ «Փառքի խաչ» մեդալով պարգևատրվեց «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:
Այս մասին տեղեկանում ենք «Թովմասյան» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից: