Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատելաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու. Արա Զոհրաբյան
Տեսանյութեր«Զարթոնք» կուսակցության նախագահ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյամ էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատելաոճը հատուկ քննարկման առարկա է դառնալու: Կեղծիքն այստեղ այն կարգի լկտի վիճակի է հասել, որ հերիք չի զեկուցագրում են ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառում, մի հատ էլ զեկուցագիր են փոխում (բերման ենթարկողների անուններն են հարմարեցնում): Երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդում կներկայացվի:
Շնորհակալ եմ փաստաբան գործընկերներիս:
Շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին:
Այսօր՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում շտապ հավաք»: