Ռեփեր Vanilla Ice-ը խոսել է Մադոննայի հետ իր տարօրինակ սիրավեպի մասին
ԺամանցԱմերիկացի ռեփեր Vanilla Ice-ը (իսկական անունը՝ Ռոբերտ Մեթյու Վան Ուինքլ) հիշել է երգչուհի Մադոննայի հետ տարօրինակ սիրավեպը։
Արտիստը Just Jenny With Jenny Hutt փոդքաստի ժամանակ պատմել է, որ իր հարաբերությունները կատարողի հետ սկսվել են 1990-ական թվականներին։ Զույգը հանդիպել է ընդամենը ութ ամիս, սակայն այս ընթացքում Մադոննան հասցրել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին։ «Ամեն ինչ այնքան խենթ ու արագ էր ընթանում: Ես մտածում էի՝ «Ի՞նչ, տղան պետք է իջնի մեկ ծնկի վրա»: Ի"նչ նկատի ունես։ Մի րոպե սպասիր։ Չափազանց արագ է, ես շատ երիտասարդ եմ», - կիսվել է Vanilla Ice-ը:
Նա խոստովանել է, որ լուրջ չի վերաբերվել այդ սիրավեպին, քանի որ կարծում էր, որ Մադոննան չափազանց հասուն է իր համար։ Նրա խոսքով՝ հարաբերություններին վերջ է դրել երգչուհու «Սեքս» գիրքը։ «Ես կարծում էի, որ դա այնքան անբարոյական է: Ես չէի ուզում դրա մի մասը լինել: Ես կարող էի դատի տալ նրան, բայց չէի ուզում։ Ես ասացի՝ գնա քո ճանապարհով, ես էլ իմ ճանապարհով կգնամ»,- հիշում է ռեփերը։
Նշենք, որ երգիչը 55 տարեկան է։