Շոլցը դատապարտել Է Թրամփին (տեսանյութ) Ուկրաինայում նշել են Պուտինի հետ Կիևի հնարավոր համաձայնագրի կնքման հետևանքները (տեսանյութ) Չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա. Կորյուն Սիմոնյան Զելենսկին խնդիրներ կունենա, մեծ, շատ մեծ խնդիրներ․ Թրամփ (տեսանյութ) Գյումրու ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում Եթե Քոչարյան Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի շատ բաներ կար որ դժվար կլիներ ինձ համար անել. Ղուկասյան (տեսանյութ) Զգայուն թեմա է. մենք պետք է իրենց երեխաներին փնտրենք թե՛ ողջերի ու թե՛ մահացածների մեջ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Գեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ ունեցան ծնողները. նույն վիճակն է, ոնց 5 տարի առաջ. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Վերադառնում ենք տուն. Նոայի հայտարարությունը Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ-ի թեկնածուն աջակցություն է ստացել կառավարությունից (տեսանյութ) Ես Մարտուն Գրիգորյանին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ) Ինչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար Մելոյան 

«Անիմաստ աղմո՞ւկ», թե՞ «ժողովրդի թալան». ինչ էր ասում ժամանակին Փաշինյանը պետական պարտքի ավելացման մասին (տեսանյութ)

Վերլուծական

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ արտառոց և առավել ևս մտահոգվելու առիթ չի տեսնում: 

Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։

Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Կարծես նախկինում դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր չէին կառուցում։

2016 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Մեզ համար հաջորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ, ինչպես հայտնի է՝ հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, և 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի՝ նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի, և Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ և փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքն արդյունավետ օգտագործվել: Ընդ որում՝ այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարևորագույն հարցերից մեկը հետևյալն է. Ինչքանո՞վ են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը, և որքանո՞վ են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանո՞վ են ներգրավված եղել կոռուպցիոն համակարգի մեջ: Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը: Բայց սա ամենը չէ. մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու և դրանք Հայաստան վերադարձնելու համար»:

Այնուհետև Փաշինյանը հայտարարում էր, որ իշխանությունները, վարկեր վերցնելով, դրանք լափում են և փաստացի այդ վարկերը չեն ծառայում նպատակին, միայն ավելացնում են արտաքին պարտքը.

Փաշինյանը նույնիսկ հստակ հաշվարկ էր իրականացրել, թե յուրաքանչուր քաղաքացու վրա պետական պարտքը որքան է նստելու.

Ընդ որում, ոչ միայն Փաշինյանն էր մտահոգված պետական պարտքի կտրուկ ավելանալու հանգամանքից, այլ նաև վերջինիս թիմակիցները; Դիցուք՝ ներկայումս ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը.

2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, երբ դեռ չէր խուսափում լրագրողների հետ առերեսվելուց և նրանց ուղիղ տրված հարցերին պատասխանելուց, հրավիրել էր Կառավարության նիստերի դահլիճ ու ասել.

«Մեզ համար շատ կարևոր է, որ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքն ավելացնել»։

2021 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս, արդեն հերքեց ավելի քան երկու տարի հնչեցրած իսկ խոսքը՝ հայտարարելով.

«Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:

Այսօր էլ արդեն Փաշինյանը հայտարարում է, որ անիմաստ աղմուկ է բարձրացվում պետական պարտքի շուրջ և այն շատ թեթև պարտք է՝ պետք լինի, նոր վարկեր էլ կներգրավեն.

Հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր Փաշինյանի համար 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքը թալան էր, վարկերը լափելու վառ ապացույց էր և պետության կողմից վարվող սխալ տնտեսական քաղաքականության արդյունք, իսկ այժմ անգամ 10 միլիարդ դոլարի համար անիմաստ աղմուկ պետք չէ բարձրացնել և դեռ մի բան էլ այն շատ թեթև պարտք է: Ստացվում է, որ իրենց կողմից ժամանակին բարձրացված աղմուկը նույնպես անտեղի էր, զուտ պոպուլիզմ էր և քաղաքական դիվիդենտներ ստանալուն ուղղված քայլ:

լուսանկարը՝ 168.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շոլցը դատապարտել Է Թրամփին (տեսանյութ) Ուկրաինայում նշել են Պուտինի հետ Կիևի հնարավոր համաձայնագրի կնքման հետևանքները (տեսանյութ) Չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա. Կորյուն Սիմոնյան Զելենսկին խնդիրներ կունենա, մեծ, շատ մեծ խնդիրներ․ Թրամփ (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է Պուտինի նկատմամբ Թրամփի «զայրույթը»Գյումրու ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում Եթե Քոչարյան Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի շատ բաներ կար որ դժվար կլիներ ինձ համար անել. Ղուկասյան (տեսանյութ) Զգայուն թեմա է. մենք պետք է իրենց երեխաներին փնտրենք թե՛ ողջերի ու թե՛ մահացածների մեջ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ Թրամփի մոտեցման փոփոխության մասինԳեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ ունեցան ծնողները. նույն վիճակն է, ոնց 5 տարի առաջ. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Վերադառնում ենք տուն. Նոայի հայտարարությունը Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրելԳյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ-ի թեկնածուն աջակցություն է ստացել կառավարությունից (տեսանյութ) Ես Մարտուն Գրիգորյանին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ) Բրիտանիայում սխալ են անվանել Պուտինի նախազգուշացումներն անտեսելըԻնչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար ՄելոյանՄասկը պարզաբանել է Dogecoin-ի և DOGE-ի միջև կապըՄալայզիացի տղամարդը տուն է բերել «աղջկա», որը պարզվել է՝ հիջաբով տղամարդ էԳյումրիում և Փարաքարում ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին՝ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է․ Հայկ ՄարությանԿրեմլը մանրամասներ է հայտնել Սև ծովում հրադադարի մասինՀՀ և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի նախագահը Արցախի մասին գրառում է արել ՈւՂԻՂ․ Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է Բացահայտվել են Լը Պենի դատավճռի մանրամասներըԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել (տեսանյութ) ԱՆ նախարարը հուզված դուրս եկավ անհետ կորած զինծառայողների նիստից, սակայն հրաժարվեց մեկնաբանել վիճակը (տեսանյութ) Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան Մասկն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Apple-ի արբանյակային հաղորդակցության առաջխաղացումըԻնչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերինԻոաննիսյանը ներկայացրեց Փարաքարում ու Գյումրում արձանագրած խախտումները Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աշխատում են Ուկրաինայի հետ կապված գաղափարների վրա․ ԿրեմլՆերդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ Հայտնի է դարձել Կիև ժամանած արտասահմանցի հյուրերի մասինՀյուսիսային Կորեան դադարեցրել է արտասահմանյան զբոսաշրջությունը․ հայտնի է պատճառըՄեզ համար լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է, իշխանությունը նախընտրում է մեր ցրիվ բնակեցումը. Արտակ Բեգլարյան Կրեմլում մեկնաբանել են Մարին Լը Պենի դատավճիռըԵս ահուսարսափ չեմ, ես Գյումրիի եղբայրն եմ, հարազատն եմ, ԼԳԲՏ-ն չի կարա հայրաքաղաքում շքերթ անի․ Ղուկասյան (տեսանյութ)Կրեմլը հաստատել է Չինաստանի արտգործնախարարի և Պուտինի հանդիպումըՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 9 շախմատիստ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Թրամփ ( տեսանյութ) Որտեղ է Մարտուն Գրիգորյանը․ նա իր շտաբում չէ (տեսանյութ) Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ Մարին Լը Պենին ազատազրկում է սպասվումԷմմա Պալյանին քաղաքում ո՞վ է ճանաչում.լավ է՝ Լևոն Բարսեղյանը քիչ տարավ, խայտառակ կլինեինք. Ղուկասյան (տեսանյութ) Թրամփը հերքել Է Պուտինի հետ հարաբերությունների վատթարացման մասին լուրերը (տեսանյութ) Զինվորներին կանչել ասել են զանգեք ձեր ծնողներին. Վարդան Ղուկասյան (տեսանյութ) 2018-ի ճիշտ այս օրը Նիկոլը Գյումրիից ազդարարեց իր աղետալի և կործանարար քայլարշավի սկիզբը. ԱվետիսյանԿարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի. Անի Բադալյան Գերմանիայում հրաժարվել են զիջումների գնալ ՊուտինինՓաշինյանին չեմ ընդունում, բայց աթոռը կհարգեմ, եթե սխալ վերաբերմունք տեսնեմ, 2-րդ անգամ չեմ բարևի․ Ղուկասյան (տեսանյութ)
Ամենադիտված