Բացահայտվել են Լը Պենի դատավճռի մանրամասները
Աշխարհ
Փարիզի դատարանը քաղաքական գործիչ Մարին Լը Պենին դատապարտել է ազատության սահմանափակման և իշխանության մարմիններում ընտրվելու անհնարինության: Դատավճռի մանրամասները բացահայտում է Reuters-ը։
«Դատարանն անհրաժեշտ է համարում անհապաղ կատարումով ընտրվելու անհնարինության մասով վճիռ կայացնել», - հայտարարել է դատավոր Բենեդիկտ դե Պերտուին:
Անհապաղ կատարման դատավճռի համաձայն՝ պետական պաշտոններում ընտրվելու արգելքը կտեւի հինգ տարի։ Լը Պենին նույնպես դատապարտել են 4 տարվա ազատազրկման, որոնցից երկուսը պայմանական են լինելու: Բացի այդ, քաղաքական գործիչը պարտավոր է 100 հազար եվրո տուգանք վճարել։
