Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ» «Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ «Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա «Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը «Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը «Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 

Ամերիաբանկն արժանացել է 4 մրցանակի Global Finance-ի կողմից

Հայաստան

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում

Ամերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Հայաստանում կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» անվանակարգում, իսկ այս տարի նաև արժանացել մրցանակի տարածաշրջանային երեք անվանակարգում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կայունությանն ուղղված նախաձեռնություններում ակնառու առաջնորդության համար: Մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

 

  • 2023թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

 

Global Finance-ի կայուն ֆինանսավորման մրցանակները կոչված են գնահատել համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակով կազմակերպությունների ջանքերը` ֆինանսավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են` մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու մարդկության համար ավելի կայուն ապագա ստեղծելուն: Հաղթողներն ու մրցանակակիրներն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ներառյալ կառավարման քաղաքականությունը և նպատակները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կայունությանն ուղղված ֆինանսավորման ոլորտում չափելի ձեռքբերումները:

«Վերջին մի քանի տարում էներգիայի գներն աշխարհում ենթարկվել են զգալի տատանումների համավարակի ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Եվ այդուհանդերձ` կայունությանն ուղղված ֆինանսական պարտավորությունները մնացել են անփոփոխ, և իր կայուն ֆինանսավորման մրցանակներով Global Finance-ն ըստ արժանվույն գնահատում է այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2022թ. ընթացքում հետևողականորեն հանդես են եկել կայուն զարգացմանն ուղղված առաջարկներով, շարունակել և զարգացրել ֆինանսավորումն այս ոլորտում», – նշեց Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Այս մրցանակները վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը խթանելուն ուղղված մեր հետևողական ջանքերի ու նշանակալի առաջընթացի մասին` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա հիմնված մեր կայունության ռազմավարության համաձայն: Մենք հավատարիմ ենք մեր գործունեության մեջ պատասխանատու գործելաոճ և նորարարական ֆինանսական գործիքներ ներդնելու մեր սկզբունքներին՝ կայուն զարգացում ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Global Finance-ին` մեր այս ձգտումների շարունակական գնահատման համար», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։     

Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար և երկրի տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող կազմակերպություն` Ամերիաբանկը շարունակելու է զարգացնել իր «կանաչ» ակտիվների պորտֆելը: Մշտապես կարևորելով «կանաչ» տնտեսության խթանման գործում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը` Ամերիաբանկը 2009թ-ից ի վեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար է ներդրել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում:

2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց «կանաչ» պարտատոմս, իսկ 2022թ. բանկն առաջինը Հայաստանում հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի հրապարակային առաջարկով: Ամերիաբանկի թողարկած բոլոր «կանաչ» պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ դրանց միջոցով ներգրավված միջոցները` շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ ուղղվել են բանկի «կանաչ» ակտիվների պորտֆելի ֆինանսավորմանը` վերականգնվող էներգետիկայից մինչև թափոնների կառավարում:

Բանկի անունից մրցանակներն ստացել է Լոնդոնում Ամերիաբանկի ներկայացուցիչ Արմեն Ասլանյանը: Նշենք, որ 2023թ. Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է Global Finance ամսագրի 2 մրցանակի` «Հայաստանի լավագույն բանկ 2023» և «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ 2023»:

Global Finance-ի մասին

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ. և ունի 50,000 ընթերցող 192 երկրում, տարածքում և շրջանում: Global Finance-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումներ կայացնելու համար: Ամսագրի կայքը – GFMag.com-ը – առաջարկում է վերլուծություններ և հոդվածներ, որոնք միջազգային ֆինանսական շուկաներում 36 տարվա փորձի ժառանգությունն են: Global Finance-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` ամբողջ աշխարհում: Իր մրցանակաբաշխությունների ժամանակ Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ համաշխարհային ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա«Հրապարակ». Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը«Հրապարակ». Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Թրամփը օգտագործում է Լոս Անջելեսի կրակը՝ Նյուսոմի հետ հակասությունները վերսկսելու համար․ CNNՔՊ-ում պառակտումը խորանում է. թմրանյութեր, կոռուպցիա, դավեր Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված