Արևմուտքը իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինային մատակարարված սարքավորումների վերանորոգմանը և պահպանմանը. Politico
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պաշտպանության փոխնախարարի` սպառազինությունների գնումների գծով պատասխանատու Ուիլյամ Լապլանտն Politico թերթին տված հարցազրույցում ասել է, որ Արևմուտքը իր ուշադրությունը Ուկրաինային սարքավորումներ տրամադրելուց տեղափոխել է արդեն իսկ մատակարարված սարքավորումների վերանորոգմանը և պահպանմանը:
«ԱՄՆ-ն և նրա գործընկերները Եվրոպայում հիմնում են վերանորոգման օբյեկտներ և անցկացնում վերանորոգման ուսուցում և հրահանգներ»,-ասել է ԼաՊլանտը:
«Մենք շատ ավելին ունենք անելու միասին, ուստի գործընկեր երկրներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն դրան»,- ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը։
Դեռևս հակահարձակումից առաջ Ուկրաինայի դաշնակիցները մտահոգված էին, որ տեխնիկան աշխատեցնելու ջանքերը հետ են մնում «մարտադաշտի կարիքներից», գրում է Politico-ն, և հարձակման սկսվելուց ի վեր վերանորոգման անհրաժեշտությունը դարձել է «ավելի հրատապ, քան երբևէ»: Հրատարակության համաձայն՝ վերանորոգումը պետք է իրականացվի Լեհաստանում կամ Չեխիայում։
Politico-ն նշում է, որ Լապլանտի գլխավորած 22 երկրների աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից մեկը «միլիարդավոր դոլարների գերժամանակակից սարքավորումների պահպանումն է», որպեսզի Կիևը «շարունակի իր հակահարձակումը»:
Հուլիսի 12-ին Handelsblatt թերթը, վկայակոչելով աղբյուրներին, գրել էր, որ Գերմանիան և Լեհաստանը չեն կարողացել լուծել տարաձայնությունները Leopard տանկերի վերանորոգման միասնական կենտրոն ստեղծելու շուրջ, որոնք փոխանցվել են ուկրաինական բանակին։