Կոկորդիլոսը մտել է տուն և ողջ գիշերն անցկացրել քնած մարդու մահճակալի տակ
ԱյլՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում տեղի բնակիչը չի նկատել, թե ինչպես է կոկորդիլոսը, մտնելով իր ննջասենյակ, ամբողջ գիշեր թաքնվել է մահճակալի տակ։ Այս մասին հայտնում է News 18 պորտալը։
Տղամարդը սողունին հայտնաբերել է միայն առավոտյան, երբ նայել է մահճակալի տակ։ Հարեւանները ոստիկանություն են կանչել, սակայն նրանք այդպես էլ չեն եկել։
Տեղի բնակիչները ստիպված են եղել իրենք բռնել սողունին․ նրանք պարանով կապել են կոկորդիլոսի բերանը, դրել պարկի մեջ և հանձնել անտառապահներին։
Կենդանուն բաց են թողել մոտակա գետը։ Մասնագետները ենթադրում են, որ կոկորդիլոսը տուն է մտել հորդառատ անձրեւների ու ջրհեղեղի պատճառով։