-11․ Եղանակն առաջիկա օրերին կցրտի Ի՞նչ փոփոխություններ է իրականացնելու Թրամփի նոր վարչակազմը Հետաքննությունների դաշնային բյուրոյում Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը Այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել. Ավինյանը՝ հոր հայտարարության մասին Իսրայելի ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Մոսկվա թռիչքները ինքնաթիռի կործանումից հետո Երևանում 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Իրանը ԵՏՄ դիտորդ է, հայ-իրանական սահմանը ստանում է ավելի լայն աշխարհաքաղաքական կարգավիճակ․ քաղաքագետ Ավինյանի կյանքում սև գիծ է սկսվել Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Բաթումիի օդանավակայանից մեկնել Մոսկվա Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին․ Sputnik Արմենիա Ինչ են քննարկել Եվլախումով․ ով հանձնեց Արցախը (տեսանյութ) Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ 

Ինչպե՞ս է ստացվում, որ 2018-ից հետո հայր և որդի Խաչատրյանների դատական հայցերը քննում են հայր և որդի Արղամանյանները

Իրավունք

Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը հայտնաբերվել է իրենց տանը, ինչից հետո մեկ օր անց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց, այժմ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը բողոքարկվել է, և մակագրվել Մհեր Արղամանյանին։ Դատարանը որոշում հրապարակելու է դեկտեմբերի 14-ին։

 

Առաջին հայացքից, թվում է, թե ոչինչ չկա․ իրավական գործընթաց է, սակայն դա առաջին հայացքից։

 

Ի՞նչն է նախ զարմանալի․ հայտնի է, որ Հայաստանում եթե տեխնիկական խնդիրներ չկան, կամ Բարձրագույն դատական խորհուրդը «չի կորցրել բանալիները», վարույթները մակագրվում են դատավորներին էլեկտրոնային եղանակով։ Դատական համակարգն անաչառ երևալու խնդիր ունի, հետևաբար հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Խաչատրյանին առնչվող տարբեր վարույթների շրջանակում նրա նկատմամբ խափանման միջոցների միջնորդությունները միշտ դատավորներ հայր և որդի Արղամանյաններին է մակագրվում։

Հիշեցնենք, որ երբ կար «Դիմադրություն» շարժումը, ցույցներին մասնակցող Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել, և ով էր կայացրել կալանքի որոշումը՝ այդ ժամանակ դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանը, այսինքն, ճիշտ այն դատավորի որդին, ով երկու օրից հրապարակելու է Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի դեմ տարված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։

Մհեր Արղամանյանն էլ իր հերթին Սուրիկ Խաչատրյանին առնվող հայց է քննել, չգիտես ոնց և ինչ կախարդական փայտիկով մակագրվել էր նրան։

Ժամանակին, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Մհեր Արղամանյանի որոշումներից մեկի մասին ասել էր՝ նրա որոշումը գին ունի և նրա որդին դառնում է դատավոր։ Եվ դարձավ, սակայն, աղմկահարուց որոշումներով հայտնի երիտասարդ ու անփորձ դատավորը շատ արագ ուղարկվեց ռեզերվ. և, նրա հայտնիության մաքսիմումը, միևնույն է, մնաց այն թմբուկը, որը նա խփում էր Փաշինյանի կողքին քայլելիս և միայն ու միայն Փաշինյանի հրահանգից հետո։

Դավիթ Արղամանյանը 2023 թվականի հունվարի 20-ից ձեռք բերեց ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Եվ գուցե հիմա էլ, Ռուբեն Վարդազարյանի ասածն ակտուալ է։ 

Մեկ հանգամանք ևս․ Hayastan.news-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ հարցին, թե ինչպես է մակագրվել գործը ավագ Արղամանյանին՝ ձեռքով, թե էլեկտրոնային եղանակով, ասաց որ այդ մասով տեղեկություն չունի, բայց նրանից առանձնապես մեծ հույսեր ևս չունի։

Բայց, պարզվում է, քրեական վարույթով սա միակ խնդիր չէ․ պաշտպանը խնդիրների է բախվել սկսած պաշտպան ներգրավվելուց, բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, չարաշահում է լիազորությունները․ 

«Նախ քննչական խումբ է ձևավորվել, այսինքն առնվազն երեք քննիչ է աշխատում․․․ երբ ձերբակալումից հետո ես միջնորդեցի ապահովել մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը, քննությունը հետաձգվեց, բողոքարկեցի դատախազին և դատախազը որոշեց՝ անհապաղ կատարել որոշմամբ նշված գործողությունները, որից հետո, նոյեմբերի 18-ին քննիչը որոշում է կայացրել միջնորդության բավարարման մասին, որը ստացել եմ նոյեմբերի 23-ին երևի, ու մինչև հիմա որևէ գործողություն տեղի չի ունեցել, առերեսում տեղի չի ունեցել։ Այսինքն, անգամ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի գրավոր որոշումը չի կատարվում»,-ասաց Քեշիշյանը։

Հարցին, թե ըստ իրեն՝ որը կարող է լինել պատճառը, պաշտպանն ասաց․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ վախենում են, որ առերեսումները որ կատարվեն, ինչպես նշել եմ ի սկզբանե, իրավական երկար կյանք չունի այս վարույթը, առերեսվելուց հետո կհամոզվեն և երկար կալանքի տակ պահելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ այս պահին, պահում են, քանի դեռ կարող են, այսպես ասած՝ վատություն են անում անձին»։ 

Հարցին, թե թաքնվելը, կամ վարույթն իրականացնող մարմնին չներկայանալը անձին կալանքի տակ պահելու հիմքերից մեկն է, և ՔԿ տեսագրությունում խոսվում է այդ մասին, տան թաքստոցն է ցուցադրվում, ո՞րն է պաշտպանական կողմի բացատրությունը կամ ապացույցը, որ դա այդպես չէ, Քեշիշյանն ասաց․ «Ես հենց սկզբից ասել եմ, անգամ բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, որպեսզի Գորիսի կոնկրետ քննչական բաժինը գործի բացառապես օրենքի շրջանակներում։ Ի՞նչ են արել․ երբ ես ուզում էի ներգրավվել որպես պաշտպան, մենք ունեցանք իրավիճակ, երբ եղբայրը դիմում ներկայացրեց քննիչին, որ ինձ ներգրավվի որպես պաշտպան, քննիչը մերժեց միջնորդությունը՝ չունենալով նման լիազորություն, այսինք, բոլորն էլ կունենան ողջամիտ կասկած, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթը ընթանում է կանխակալ մոտեցմամբ։ Պրիմիտիվ բան է, չէ՞, պաշտպան ներգրավվելը, բայց չեն ներգրավվում և դա կարող է առաջացնել կասկած, որ կանխակալ վերաբերմունք կա։ Հետևաբար, եթե այդպես մտածենք, էլ ինչու պետք է անձը մտածի, որ իր նկատմամբ արդար քննություն պետք էլ լինի և այլն։ Նա չի թաքնվել, եղել է տանը, իսկ ՔԿ-ն կոպիտ ձևով խախտել է անձի պաշտպանության իրավունքը պաշտպան ունենալու իրավունքը, որը տևեց ութ օր։ Դրանից հետո էլ գործի նյութերը, որոնք հասանելի են մեղադրյալին, քննիչը չտրամադրեց, ասաց՝ այսօր աշխատանքային ժամն ավարտվել է։ Ես առաջին անգամ եմ տեսնում նման բան, միայն այս գործով»։

Պաշտպանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանի գրանցման հացսե այցելություն չի կատարվել, մեկ անգամ Գորիս քաղաքում նրա բարեկամի հասցե են այցելել, նա էլ ասել է, թե Տիգրան Խաչատրյանն իրենց տանը չի ապրում, որովհետև իրենց տանը չէր ապրում։

«Դատարան թղթեր են ներկայարցել, թե անձը չկա, թաքնվում է․ կարգին սերիալում մի համար կար՝ եթե արկղը քառակուսի է, մեջինը կլոր է, հիմա նույն տրամաբանությամբ քննություն է իրականացնում, մարդը եղել է իրենց տանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
-11․ Եղանակն առաջիկա օրերին կցրտի Ի՞նչ փոփոխություններ է իրականացնելու Թրամփի նոր վարչակազմը Հետաքննությունների դաշնային բյուրոյում Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը Նիկոլաս Հոլթը պահում է Բիլ Սկարսգարդի պրոթեզային առնանդամը շրջանակի մեջ (լուսանկարներ)Այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել. Ավինյանը՝ հոր հայտարարության մասին Իսրայելի ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Մոսկվա թռիչքները ինքնաթիռի կործանումից հետո Երևանում 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Իրանը ԵՏՄ դիտորդ է, հայ-իրանական սահմանը ստանում է ավելի լայն աշխարհաքաղաքական կարգավիճակ․ քաղաքագետ Ավինյանի կյանքում սև գիծ է սկսվելՌուսական ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Բաթումիի օդանավակայանից մեկնել Մոսկվա Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին․ Sputnik Արմենիա Ինչ են քննարկել Եվլախումով․ ով հանձնեց Արցախը (տեսանյութ) Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճելՇիրակի նորանշանակ մարզպետը խորհրդական ու օգնական է նշանակել Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանըԱվինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից Արցախի լեռների ու վանքերի կանչը՝ օկուպացիայից առաջ՝ Դիզափայտի բարձունքից Բարսելոնայի ղեկավարությունը փնտրում է լուծումներ՝ անկումային շրջանը հաղթահարելու համար Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքն ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են. հրաժարականդ գրի, Ավինյան. Մանուկ Սուքիասյան Եթե անհրաժեշտ լինի միջին հեռահարության ավելի հզոր զենք կիրառել, ապա Ռուսաստանն այն կկիրառի․ Պուտին Հրդեհ՝ Դսեղ գյուղում Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցովԵռաբլուրում մոմավառություն է լինելու Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներինՄինչ 2018 թվականը Ալիևին փակ դռների հետևում ստիպում էին… Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասինԻնչու՞ է վնասի նվազեցումն ավելի գիտակից, անվտանգ և ավելի լավ ընտրության ապագանԳիտնականները սովորել են բուժել ձկան ատամներըՊարզ է 2024թ-ի ֆիլմերի Թոփ 10-ը․ Hollywood Reporter (լուսանկարներ)Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Ղազախստանում ավիավթարի 14 զոհերով ինքնաթիռը նախատեսվում է ուղարկել Ադրբեջան․ Ղազախստանի ԱԻՆԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել «Ես մտադիր չէի այս երդմնակալությանը հրավիրել օտար երկրների ներկայացուցիչների»․ ՊապուաշվիլիՂազախստանի ավիավթարի կործանման վայրը նկարահանած բլոգերը ձերբակալվել է (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահը Ռուսաստանին հասցեին մեղադրանքներ է հնչեցրելԼոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ
Ամենադիտված