Գիտնականները կապ են գտել դպրոցականների և նրանց ծնողների գնահատականների միջև
ԱյլԴպրոցականների ակադեմիական առաջադիմությունը կապված է երկու գործոնի հետ՝ աշակերտների վստահությունն իրենց սովորելու ունակության վրա և նրանց ծնողների կրթվածությունը: Այս եզրակացությանն են հանգել Նորվեգական բիզնես դպրոցի գիտնականները, ովքեր իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Personality and Individual Differences (PID) ամսագրում:
Խոսքը ընդհանուր ինքնագնահատականի մասին չէ. կարևոր է, որ աշակերտները վստահեն իրենց ճանաչողական կարողություններին, ասում են հետազոտողները: Մեկ այլ կարևոր գործոն, որը նրանք նշել են, դա ծնողների, առաջին հերթին՝ մայրերի կրթության աստիճանն է։
Գիտնականները ենթադրել են, որ իրավիճակի վրա ազդում է ինչպես ինտելեկտի գենետիկ բաղադրիչը, այնպես էլ տանն ինտելեկտուալ միջավայրի ձեւավորումը։ Պարզվել է, որ այս հարցում ամենաքիչ դերն ունի ուսուցման որակը։
Վերլուծությունը պատրաստելիս Նորվեգիայի բիզնես դպրոցի ներկայացուցիչները հիմնվել են 79 երկրների 600 հազար դպրոցականներից ստացած տեղեկության վրա, ովքեր մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համաշխարհային PISA հետազոտությանը: