ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ պատրաստ է փոխարինել Բայդենին․ WSJ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ընտրողների՝ երկրի առաջնորդ Ջո Բայդենի տարիքի հետ կապված անհանգստության ֆոնին ասել է, որ պատրաստ է կատարել նրա պարտականությունները, գրում է Wall Street Journal-ը։
Ուղևորություններից մեկի ժամանակ թերթի լրագրողները Հարիսին հարցրել են, թե արդյոք պետք է նրանից հայտարարություններ սպասել պետության առաջին դեմքին փոխարինելու իր կարողության մասին։ Փոխնախագահը հաստատել է իր պատրաստակամությունը, սակայն նշել է, որ այժմ նման անհրաժեշտություն չկա։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր ոք, ով տեսնում է իրեն աշխատանքի ժամանակ, «դուրս է գալիս առաջնորդելու (իր) ունակության մասին լիարժեք հասկանալով»: