Սպիտակ տունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անվանել է ուկրաինական խաղաղությանն ուղղված մոնումենտալ քայլ 4․5 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները Ստամբուլի օդանավակայանում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել Դատավոր Դավիթ Հարությունյանի անունից հերթական գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը կարմիր զգեստով նոր լուսանկարներ է հրապարակել դստեր հետ (Լուսանկարներ) Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Մասիս համայնքի երիտասարդների հետ (լուսանկարներ) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 19-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է շինության պատին և փլուզել այն. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի ղեկավարի հետ քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման աշխատանքները Բաքվում այսօր շարունակվել է դատական ֆարսը (Լուսանկարներ) Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է․ համախմբվե՛նք միութենական կառույցների շուրջ․ հայտարարություն Թրամփի վարչակազմում կան հայամետ գործիչներ. Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից (տեսանյութ) 

Պայքար ՔՊ-ականների միջև. ովքեր են հավակնում էկոնոմիկայի նախարարի պաշտոնին

Վերլուծական

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Երեկ արդեն տեղեկություն տարածվեց առ այն, որ վերջինս գտնվում է Քննչական կոմիտեում և նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով: Քերոբյանի հրաժարականից հետո ամենաինտրիգային հարցը թերևս այն է, թե ով է զբաղեցնելու նախարարի պաշտոնը: Այս պահի դրությամբ երկու անուն է շրջանառվում՝ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի թեկնածությունները: Երկուսն էլ վերջին շրջանում ակտիվ էին ոլորտային նախագծեր ներկայացնելու հարցում, իսկ Թունյան-Քերոբյան հեռակա հակամարտությունն արահայտվում էր նաև հրապարակային կերպով:

Օրինակ, գրառումներից մեկում Քերոբյանը նշել էր, որ Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի: Թունյանն իր հերթին հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր առել նախարարի այս պնդումը: ««Վերածվել է շինհրապարակի»՝ այդ ձեւակերպման մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց ակնհայտորեն անցած տարվա համեմատ մենք ունենք տնտեսական ցուցանիշների բարելավում»,- ասել էր Թունյանը: Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին՝ Թունյանն ասաց, որ ներդրումների վիճակագրություն չի հրապարակվել ու չի կարող ասել, թե ինչպես են տվյալները փոխվել: Մինչդեռ Քերոբյանը հայտարարում էր, որ ներդրումները հորդում են:

Թունյանն ու Քերոբյանը հակադիր կարծիքներ ունեին նաև տխրահռչակ կլինկերի հարցում:  ԱԺ-ում Թունյանը հայտարարել էր հետևյալը՝ դիմելով նախարարին: «Դուք հաշվարկ եք արել և ասում եք, որ կլինկերից ցեմենտ ստանալու արտադրական ծախսը կազմում է 1 տ համար 2500 դրամ: Կլինկերից ցեմենտ ստացող ընկերությունը մեզ տրամադրել է թվեր, ըստ որոնց կլինկերից ցեմենտ ստանալու համար ծախսվում է 7000 դրամ: Կա՛մ Ձեր հաշվարկն է սխալ, կա՛մ իրենք խաբում են»: Այսպիսով Թունյանը հերթական անգամ կասկածի տակ էր առնում Քերոբյանի հաշվարկները և առաջ քաշած թեզերը:

Իր հերթին ակտիվություն էր դրսևորում նաև Պապոյանը:  Նրա հեղինակած նախագիծն իսկական բունտ է առաջացրել կառուցապատողների շրջանում: Պատգամավորն առաջարկում է հետևյալը՝ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է ԱԺ-ում: Թեև ինքը՝ Պապոյանը, հայտարարել է, որ իր հետ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը չի քննարկվել, սակայն նա այս պահի դրությամբ շարունակում է մնալ երկու ամենահավանական թեկնածուներից մեկը: Ընդ որում, պետք է նշել, որ այստեղ ևս մեկ հավելյալ ինտրիգ կա, դիցուք՝ Պապոյանը ԶԼՄ-ի կողմից դասվում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կգնա ևս մեկ ռևերանսի Արևմուտքին և կհաստատի նրա թեկնածությունը, թե, ամեն դեպքում, կընտրի առավել բալանսավորված տարբերակ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սպիտակ տունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անվանել է ուկրաինական խաղաղությանն ուղղված մոնումենտալ քայլ 4․5 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները Ստամբուլի օդանավակայանում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել Դատավոր Դավիթ Հարությունյանի անունից հերթական գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը կարմիր զգեստով նոր լուսանկարներ է հրապարակել դստեր հետ (Լուսանկարներ)Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Մասիս համայնքի երիտասարդների հետ (լուսանկարներ) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 19-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է շինության պատին և փլուզել այն. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի ղեկավարի հետ քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման աշխատանքները Բաքվում այսօր շարունակվել է դատական ֆարսը (Լուսանկարներ) Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է․ համախմբվե՛նք միութենական կառույցների շուրջ․ հայտարարություն Թրամփի վարչակազմում կան հայամետ գործիչներ. Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից (տեսանյութ)ՄԻՊ-ը հույս է հայտնել, որ ՀՀ զինված ուժերում ՄԻ խթանմանն ուղղված ԵԽ ծրագրերը շարունակական կլինեն Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ամենաանվտանգ» Կիրանցի դպրոցի աշակերտների թիվը նվազել է Քննարկեցինք պարենային անվտանգության ռազմավարական հարցեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդպես էլ ճիշտ չհասկացան իմ ուղերձը․ Միքայել սրբազան (տեսանյութ)Ինչի կհանգեցնի Թրամփի շտապողականությունը ուկրաինական հարցում․ CNNԿանադան դեմ է Ռուսաստանի վերադարձին G7Բացառիկ տեսանյութ․ Կրակել են,զենքը դրել ձեռքը. ինչ վարկած է քննվում Էրեբունիում երիտասարդ տղայի կյանքից զրկման դեպքովԱրցախում Hilton ցանցի հյուրանոց է կառուցվում (տեսանյութ) Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ցանկացած միասնական ընդդիմություն ենթադրում է վարագույրի ետևում մարիոնետներին խաղացնողի հաստ ու բրդոդ ձեռք․ Դանիելյան Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Սիրված երգիչ Տիգրան Ասատրյանը որդու և թոռնիկի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԵԱՏՄ, թե՞ ԵՄ շուկա. Եվրամիությունը կարող է ուշացած գնացք դառնալ Հայաստանի համար (տեսանյութ)20 տարով դատապարտված Վիգեն Էուլջեքջյանը գտնվում է Բաքվի Գոբուստան բանտում, որը հայտնի է անմարդկային պայմաններով․ Զեկույց Ի՞նչ նպատակ է հետապնդում Սաուդյան Արաբիան՝ հյուրընկալելով ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները. CNNԱպօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Առաջիկա ամիսներին թերեւս այդ ամենի շուրջ կծավալվի դետալային քննարկում․ Հակոբ ԲադալյանԶելենսկին չեղարկել է այցը Սաուդյան Արաբիա Շուտով կզգաք ցուրտ և տաք օդային հոսանքների ճակատամարտը. Ազիզյան Բանակում սպանությունները ուղղակի դառնում են լրահոսի վերնագիր. երբ դարձանք այսքան հանդուրժող գուժին (տեսանյութ) Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում Արդյո՞ք Ռուսաստանը կարող է միջամտել հայերի՝ Բաքվում ընթացող դատավարությանը (տեսանյութ) Քննարկվել է Հայաստանի և Անգոլայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները Երևանի քաղաքապետարանը՝ սպասվող ձյան տեղումների մասին Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Եվրամիության դերակատարումը բացառվում է. Գրուշկո Ուշադրություն, փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն․ Սուրենյան Հունգարիայում խոսել են Մյունխենի կոնֆերանսի ղեկավարի մասին, ով լաց է եղելԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը (տեսանյութ) Ընտանեկան վեճերի կարգավորման համար հաշտարարի միջամտությունը դառնում է պարտադիր (տեսանյութ) Քաղաքապետարանը կոշտ մեթոդների է անցնում (տեսանյութ) Ուկրաինան մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամից 2,7 մլրդ դոլար ներգրավելՇատ սխալ է թշնամանալ Ռուսաստանի հետ․ ՌԴ-ն որոշակի սանկցիաներ կկիրառի (տեսանյութ) Պապոյանը չի ներկայացնում ՀՀ իրական պետական արտաքին պարտքը Լավրովի հայտարարել է՝ ինչ պայմանավորվեցին Ռուսաստանն ու ԱՄՆ Ֆուտբոլիստները մահացել են անհայտ նյութից թունավորվելու պատճառով (Լուսանկար)Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է Բոլոր կառույցները պետք է օգտագործեն պաշտպանության համար. Վովա Վարդանով (տեսանյութ)
Ամենադիտված