Ֆուտբոլիստները մահացել են անհայտ նյութից թունավորվելու պատճառով (Լուսանկար)
Սպորտ
Վերխնյայա պիշմայի սիրողական ֆուտբոլիստները մահացել են անհայտ նյութից թունավորվելու պատճառով։ Դրա փորձանմուշներն արդեն ուղարկվել են՝ պարզելու՝ այն պարունակում է թմրամիջոց, թե թունավոր բաղադրիչ։
32-ամյա Յան Ժուրավլյովը և 33-ամյա Դանիլ Խիլոբոկը «ՊՕԶ-Պրոգրես» թիմի կազմում խաղացել են «Ատկիր» թիմի դեմ: Վերջինս խփել է վեց գնդակ։ Mash տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ խաղից հետո նրանք վերադարձել են տուն, որտեղ միաժամանակ վատ են զգացել։ Նրանք կորցրել են գիտակցությունը և մահացել մինչև շտապօգնության ժամանումը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի

