Ստամբուլի օդանավակայանում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել
Աշխարհ
Ստամբուլի արևելքում գտնվող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը հայտնել է, որ փետրվարի 20-ին և 21-ին նախատեսված ներքին և միջազգային չվերթերի մի մասը չեղարկվել է, քանի որ օդերևութաբաններն առատ ձյուն են կանխատեսել։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` Ստամբուլում չորս օր անընդմեջ ձյուն է գալու, իսկ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազելու է։
«Սպասվող բացասական եղանակային պայմանների պատճառով չեղյալ կհայտարարվի փետրվարի 20-ի չվերթերի 10 տոկոսը և փետրվարի 21-ի չվերթերի 15 տոկոսը», - ասվում է օդանավակայանը կառավարող «HEAŞ» ընկերության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)