Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Յուրաքանչյուր ինքնիշխան պետության համար Սահմանադրությունը պետականության հիմնասյունն է, իրավաքաղաքական և արժեքային գլխավոր փաստաթուղթը, որի բովանդակությունը, փիլիսոփայությունը և ցանկացած հնարավոր փոփոխություն պետք է որոշվեն բացառապես տվյալ պետության քաղաքացիների կողմից՝ ազատ կամարտահայտություն արձանագրող համապետական հանրաքվեի միջոցով։

Համաշխարհային պետականաշինության պրակտիկայում և սահմանադրական իրավունքի տեսության մեջ Մայր օրենքի վերանայման կամ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունն առաջանում է բացառապես ներքին զարգացման օբյեկտիվ պահանջներից ելնելով։ Օրինակ՝ նման պահանջ կարող է առաջ գալ, երբ պետական ինստիտուտների կենսագործունեության ընթացքում հասունանում է պետական կառավարման համակարգը փոխելու, իշխանության թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմներում ի հայտ եկած իրավական բացերը վերացնելու կամ պարզապես երկրի հիմնական օրենքը ժամանակակից հասարակական-քաղաքական հարաբերությունների պահանջներին համապատասխանեցնելու կենսական կարիք։

Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումն իր բնույթով ներպետական, ինքնաբուխ և հասարակական պահանջարկից բխող գործընթաց է, որի միակ սուբյեկտը և շահառուն տվյալ երկրի ժողովուրդն է, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում և հանրային դիսկուրսում շրջանառվում է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին այն թեզը, որն իր ծագումնաբանությամբ և շարժառիթներով բոլորովին կապ չունի երկրի ներքին իրավաքաղաքական կյանքի առողջացման հետ։ Խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե ներքին կամ հանրային իրական պահանջի, այլ դրսից ներմուծված և հայաստանյան իրականության մեջ արհեստականորեն գեներացվող օրակարգի հետ, որի շուրջ ՀՀ իշխանությունների և պաշտոնական Բաքվի հռետորաբանության համադրումը բացահայտում է լրջագույն հակասություններ և ազգային անվտանգությանը սպառնացող խորքային վտանգներ։

Խնդրի առանցքն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ է քաշել կոնկրետ նախապայմաններ, որոնց շարքում ամենագլխավոր և անզիջում պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է։ Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով բազմիցս և առանց դիվանագիտական քողարկումների հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող կնքվել, քանի դեռ Հայաստանի Մայր օրենքի նախաբանում պահպանվում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, ինչը Ադրբեջանի կողմից որակվում է որպես տարածքային պահանջ իր նկատմամբ։

Այս ուղիղ և վերջնագրային պահանջների ֆոնին, սակայն, ՀՀ իշխանությունները փորձում են հարցը տեղափոխել բոլորովին այլ հարթություն՝ հանրությանը ներկայացնելով այնպես, թե իբր սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքին գործն է, ներքին օրակարգի մաս և հասունացած հանրային պահանջ, որը միտված է պետականության հայեցակարգային վերաիմաստավորմանն ու իրական Հայաստանի տեսլականի ամրագրմանը։

Իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն հերքում է, որ այդ քայլին գնում է Ադրբեջանի ճնշման ներքո, սակայն ժամանակագրական և բովանդակային համընկնումներն այնքան ակնհայտ են, որ իշխանությունների փաստարկները չեն դիմանում քննադատության։ Երբ Բաքվից պահանջում են հեռացնել Անկախության հռչակագրին արվող հղումը, իսկ Երևանից անմիջապես սկսում են խոսել նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին՝ թիրախավորելով հենց նույն հռչակագրի դրույթները, ակնհայտ է դառնում, որ ներքին պահանջի մասին պնդումներն ընդամենը քաղաքական շղարշ են՝ արտաքին պարտադրանքը ներքին լսարանի համար մարսելի դարձնելու նպատակով։

Հատկանշական և, միևնույն ժամանակ, մտահոգիչ է այն հանգամանքը, թե ինչպիսի հետևողականությամբ և վճռականությամբ են ՀՀ իշխանությունները առաջ մղում այս արհեստական օրակարգը, ինչը վկայում է այն մասին, որ նրանց համար այս թեման ունի գերակա, գուցեև իշխանության պահպանման կամ արտաքին պայմանավորվածությունների կատարման տեսանկյունից կենսական նշանակություն։ Իրենց նպատակներին հասնելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացն ավարտին հասցնելու համար իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ ղեկավարից սկսած, նույնիսկ չեն բացառում քաղաքական ամենասուր գործիքակազմի կիրառումը՝ ներառյալ Ազգային ժողովի շրջափակումը կամ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հնարավորությունը, որպեսզի փորձեն ստանալ քաղաքացիների մանդատը՝ մայր օրենքը վերախմբագրելու համար։

 Նման պատրաստակամությունը՝ երկիրը տանելու ներքաղաքական նոր ցնցումների և համապետական քվեարկությունների՝ միայն թե օրակարգից դուրս բերվի Անկախության հռչակագրի հղումը, էլ ավելի է ամրապնդում այն համոզմունքը, որ գործընթացի իրական պատվիրատուն Հայաստանի հասարակությունը չէ, քանի որ սոցիոլոգիական և հանրային տրամադրությունների որևէ ուսումնասիրություն չի արձանագրել, որ սոցիալտնտեսական և անվտանգային բազմաթիվ մարտահրավերների առջև կանգնած ՀՀ քաղաքացու առաջնահերթությունը երկրի սահմանադրության փոփոխությունն է։ Հետևաբար, իշխանությունների այս շտապողականությունն ու ճկունությունը՝ ցանկացած գնով հասնելու սահմանադրական տեքստի վերափոխմանը, ուղղակիորեն ածանցվում է ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմաններից։

Սակայն այս ամբողջ գործընթացում ամենավտանգավոր և ռազմավարական առումով ամենակործանարար երևույթը ոչ միայն կոնկրետ իրավական տեքստի փոփոխությունն է կամ պետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից հրաժարումը, այլ այն վտանգավոր նախադեպը, որը կարող է ձևավորվել միջպետական հարաբերություններում և Հայաստանի ինքնիշխանության ընկալման մեջ։ Միջազգային պրակտիկայում հանդիպում է նման օրինաչափություն, որ եթե արտաքին, առավել ևս՝ հակառակորդ պետության օրակարգը մեկ անգամ անցնում է՝ հատկապես գլխավոր օրենքի փոփոխության տեսքով, ապա այդ մեխանիզմն անխուսափելիորեն դառնալու է պարբերական և, ինչու ոչ, անկասելի։

 Զիջելով պետության ամենաբարձր իրավական ակտի՝ Սահմանադրության հարցում, պաշտոնական Երևանը փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանի իրավունքը՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, օրենսդրական դաշտին և պետական կառուցվածքին։

Ժամանակի ընթացքում, տեսնելով, որ շանտաժի և ուժի սպառնալիքի լեզուն արդյունք է տալիս, Ադրբեջանը անկասկած ներկայացնելու է նորանոր՝ էլ ավելի ծանր պահանջներ՝ սկսած Հայաստանի զինված ուժերի թվաքանակի և սպառազինության սահմանափակումից, կրթական ծրագրերի ու պատմության դասագրքերի վերանայումից, մինչև ապագայում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի սահմանադրական ամրագրում և տարածքային նոր զիջումներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված