Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր
Սպորտ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հավաքականի վերջին երեք ներկայացուցիչները։
Գորգ դուրս կգան 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը պայքարել է աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Աշխարհի առաջնության եզրափակիչը նրա կարիերայում առաջինն էր, սակայն հայ ըմբիշը պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Բոուեն Բասեթին և նվաճել արծաթե մեդալ։
Մյուս հայ ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պարտվել են 1/8 եզրափակիչում։ Քանի որ նրանց հաղթած մրցակիցները չեն հասել եզրափակիչ, հայ մարզիկները չեն ստացել սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից