GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ
Սպորտ
Երևանում կայացել է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի կազմակերպած GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը՝ «Ավելին, քան խաղ» խորագրով։
Հիմնադրամի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառումը համախմբել է Հայաստանի ավելի քան 20 քաղաքային և գյուղական համայնքների 11-15 տարեկան շուրջ 250 աղջիկների, ինչպես նաև պետական և միջազգային մարզական կառույցների ու գործարար ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչների։
Գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի զարգացման համակարգող Ալիսսա Լագոնիան, «GOALS Armenia»-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանը և այլք։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղջիկների՝ սպորտում ներգրավվածության ընդլայնումն ու հավասար հնարավորությունների ապահովումը։
Նրա խոսքով՝ կազմակերպության կարևորագույն ձեռքբերումներից մեկը յուրաքանչյուր աղջկա կյանքում տեղի ունեցող փոփոխությունն է՝ սեփական ներուժի բացահայտումը, սոցիալական և հուզական կարողությունների զարգացումն ու ինքնավստահության ամրապնդումը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից