Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»

Հասարակություն

Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց երբեք չէր կոտրվում կամ հուսահատվում։ Այս մասին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tête-à-tête» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վազգենը լիաթոք կյանքով ապրող մարդ էր։ Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում չեմ կարող մատնանշել որևէ հեղինակություն կամ դիրք ունեցող մեկին, որը կարող էր Վազգենի նման ուրախանալ՝ երգել, պարել և իր ուրախությամբ վարակել բոլորին։

Վազգենը շատ նեղ շրջապատում սիրում էր խաղալ Մոսոյի հոգու հետ։ Կարծում եմ՝ բոլորը Մոսոյին գիտեն։ 1994 թվականի ամառն էր։ Արդեն ստորագրվել էր զինադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանի խնդրանքով, և բոլորիս տրամադրությունը լավ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը սովորություն ուներ՝ երբեմն կիրակի օրերին ոտքով գալ այն շենքի մոտ, որտեղ ես ու Վազգենն էինք ապրում, և առաջարկել շախմատ խաղալ։

Նոր էինք սկսել խաղալ, երբ Վազգենը եկավ, բարևեց ու նստեց։ Հետևում էր մեր խաղին։ 5-10 րոպե անց Մոսոն եկավ։ Վազգենի տրամադրությունը բարձրացավ, և նա ասաց. «Շեֆե՛ր, դուք չիմացաք՝ ինչ է եղել այս քանի օրը»։ Հարցրինք՝ ի՞նչ է եղել։ Ասաց. «Մոսոյին հարցրել եմ՝ կարո՞ղ ես սրանցից մեկին հաղթել։ Մոսոն ասաց՝ հա, շեֆ ջան, որ քայլերը սովորեցնես, կհաղթեմ»։

Այդ ժամանակ Մոսոն արևային ակնոցներով էր։ Որոշ ժամանակ անց Վազգենն ասաց. «Ամենածիծաղելի բանը չգիտեք։ Մոսոյին հարցրի՝ ինչո՞ւ ես այդ ակնոցները դնում, ասաց՝ շոգ է, շեֆ ջան»։

Իրոք, լիաթոք կյանքով ապրող մարդ էր Վազգենը։ Երբեք չեմ տեսել նրան հուսահատված կամ կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց երբեք չէր կոտրվում կամ հուսահատվում։

Եթե նա հուսահատվող տեսակ լիներ, պատերազմի ամենածանր պահերին չէր դիմի իր գաղափարակիցներին՝ Հայաստանի քաջորդիներին, գումարտակ կազմելու և ամենածանր հատվածներում կռվելու համար։ Այդ գումարտակն իսկապես ստեղծվեց։ Այն հասավ Ստեփանակերտ և անմիջապես, իմ առաջարկությամբ, մեկնեց Մարտակերտի շրջան։ Նրանց շնորհիվ ևս մեկ-երկու ամիս անց կարողացանք բեկել պատերազմի ընթացքը, և ադրբեջանական հարձակումներն այլևս դադարեցին»,– պատմել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանի կայացրած որոշումները մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի զինված ուժերի ձևավորման և հետագա հաջողությունների համար։

«Չի կարող մեկ կամ երկու որոշում կանխորոշել հայկական զինված ուժերի կամ բանակի հետագա ընթացքը։ Բայց, իմ կարծիքով, կարելի է առանձնացնել երկու ելակետային հանգամանք։ Առաջինն այն էր, որ Վազգենը միանգամից բարձր նշաձող սահմանեց և հայտարարեց, որ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազար զինծառայողից՝ մարտունակ բանակից։ Պատկերացնո՞ւմ եք՝ այն ժամանակ 30 հազարը հսկայական թիվ էր։ Հետագայում մեր բանակի թվաքանակը հասավ 70 հազարի։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր ու եռանդ էր ներդնում՝ կադրային զինվորականների և երկրապահ կամավորականների միջև առկա տարաձայնություններն ու հարաբերությունները կարգավորելու համար։

Չթերագնահատելով որևէ մեկի ավանդը՝ կարծում եմ, որ Վազգենը մեծ ներդրում ունի այն հարցում, որ խորհրդային բանակում բարձր կոչումներ ունեցող զինվորականները եկան և իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում։ Նման անհատները շատ էին։ Նրանց նկատմամբ վերաբերմունքը տարածվեց նաև մյուս կադրային սպաների վրա, որովհետև քաջությունն ու անձնազոհությունը մի բան են, իսկ զինվորական գործն իմանալը և մասնագետ լինելը՝ մեկ այլ բան»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անձնազոհությանը՝ ՀՀ երրորդ նախագահը նշել է.

«Չթերագնահատելով անկախ Հայաստանի, ինչպես նաև խորհրդային Հայաստանի պետական ու քաղաքական գործիչների վաստակը՝ կարծում եմ, որ Վազգենն այն եզակիներից էր, որը պատրաստ էր անձնազոհության։ Դա բոլորովին այլ հանգամանք է։

1992 թվականի հոկտեմբերին տեղեկություն ստացա, որ Վազգենը պետք է հրաժարական տա։ Անմիջապես նստեցի մեքենա և եկա Երևան։ Վազգենին ասացի՝ սխալ է հրաժարական տալը, որովհետև քեզ հավատացնում եմ՝ մենք արդեն կանգնեցրել ենք ադրբեջանցիների առաջխաղացումը։ Վազգենը մի պահ լռեց, ապա ասաց. «Որոշումը կայացված է»։ Ասացի՝ դու սխալվում ես։ Պատասխանեց. «Թող դա էլ իմ սխալը լինի»։

Բայց հիմա, այսօրվա տեսանկյունից նայելով, կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր։ Ճիշտ էր այն առումով, որ բազմաթիվ զրպարտություններն ու ստերը, որոնք նեղում էին Վազգենին, մի պահ դադարեցին։ Դադարեցին նաև ասեկոսեները հայկական նորաստեղծ բանակի մասին և այլն։

Միգուցե դա միայն Վազգենի որոշումը չէր, բայց, կարծում եմ, ճիշտ քայլ էր»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված