Սպիտակ տունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անվանել է ուկրաինական խաղաղությանն ուղղված մոնումենտալ քայլ
Աշխարհ
Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց մոնումենտալ քայլն էին Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին փետրվարի 18-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում», -«Известия»-ի փոխանցմամբ՝ ասել է նա Fox News-ի եթերում:
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կապեր է պահպանում, այդ թվում՝ Ուկրաինայի ղեկավարության և եվրոպացի դաշնակիցների հետ՝ «բոլոր կողմերի կարծիքները լսելու համար»։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիվանագիտական ջանքեր չի գործադրել և քննարկումներ չի անցկացրել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
Լևիթն ընդգծել է հակամարտության երկու կողմերի հետ երկխոսության պահպանման անհրաժեշտությունը՝ գործարքի շուրջ համաձայնության գալու և այն խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)