Ուկրաինան մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամից 2,7 մլրդ դոլար ներգրավել
Աշխարհ
Ուկրաինան ծրագրում է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ներգրավել 2,7 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2025 թվականին նախատեսվում է ԱՄՀ-ից ներգրավել 2,7 միլիարդ դոլար՝ չորս եռամսյակային վերանայումների արդյունքների հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԱՄՀ փորձագետները կգնահատեն Ուկրաինայի՝ տնտեսական և ֆինանսական քաղաքականության վերաբերյալ հուշագրի պայմաններին համապատասխանությունը։
Հունվարին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ), առանձին երկրների կառավարություններ, ընկերություններ, անհատներ և հիմնադրամներ 2022-2024 թվականներին 300 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն են փոխանցել Ուկրաինային։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկացի բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը չի ստացել այն միջոցների կեսը, որոնք ԱՄՆ-ն խոստացել էր փոխանցել իրեն։ Նա խոստովանել է, որ այս իրավիճակի պատճառը կարող է լինել կոռուպցիան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)