ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Արտաքին ՔաղաքականՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ից 19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մարտի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ։ Նույն օրը նա կմեկնի Վրաստան, իսկ մարտի 19-ին կհանդիպի Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։