«Ոչ մի սրբություն չկա»․ Քիմ Քարդաշյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում (լուսանկար)
ԺամանցԳործարար Քիմ Քարդաշյանը վզին համրիչով լուսանկարվել է Skims ներքնազգեստի գովազդում, որը ստեղծվել է իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի հետ համատեղ։ Նա լուսանկարները տարածել է Instagram-ում։
Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել սպիտակ ներքնազգեստով, սակայն երկրպագուների ուշադրությունը գրավել է Քարդաշյանի վզից կախված խաչով համրիչը։
«Ոչ մի սրբություն չկա։ Ինչու՞ այդպես սադրել», «Դու մյուս կրոններին էլ այդպես կծաղրեի՞ր», «Ինչո՞ւ է նա միշտ խաչ կրում՝ համարյա մերկ լինելով», - գրել են նրանք։