Արևմուտքի քավորությամբ հանձնածը փորձում են գցել ռուսների «գրպանը»
Վերլուծական![Արևմուտքի քավորությամբ հանձնածը փորձում են գցել ռուսների «գրպանը»](/timthumb.php?src=disc/20-04-24/f2be2ee37b566fe00837573d25123250.jpg&w=780)
Այս տարվա մարտին Տավուշ այցելած Փաշինյանը կրկին փորձել է մանիպուլացնել գյուղացիներին՝ պնդելով, որ եթե գյուղերը չհանձնվեն, ապա ռուսները պատերազմ կսկսեն: Գյուղացիների ճշտող հարցին, թե ինչ կապ ունեն այստեղ ռուսները՝ Փաշինյանը, ըստ էության, չի պատասխանել՝ բավարարվելով ամորֆ սպառնալիքներով:
Պարզից էլ պարզ է, որ սա Արևմուտքի հետ համաձայնեցրած ծրագիրը ռուսների գրպանը գցելու հերթական փորձն էր, որը, սակայն, չստացվեց: Եվ այդ մասին են վկայում արևմտյան երկրների գովասանքի խոսքերը, որոնք երեկվանից հնչում են Փաշինյանի հասցեին: Հայկական հողերի հանձնումը ողջունել են ԱՄՆ Պետդեպը, ԵՄ-ն, ՄԱԿ գլխավոր քարտուղարը: Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Տավուշի գյուղերի հանձնման գլխավոր շահառուն ՌԴ-ն էր, ինչո՞ւ է այսօր Մոսկվան լռում՝ որևէ կերպ չմեկնաբանելով ՀՀ իշխանությունների այս քայլը, իսկ արևմտյան տերությունները տնային աշխատանքի համար հինգ նշանակում Փաշինյանին և հրճվում, որ հայերի տներն ու եկեղեցիները հայտնվելու են ադրբեջանցիների հսկողության տակ...
![](banners/armflix.jpg)