«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ» 2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին Lույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 

«Կոսմոս» խաղատունը արատավոր բարքեր է քարոզում, իսկ պետությունը աչք է փակում. MediaHub (տեսանյութ)

Հասարակություն

MediaHub-ը գրել է.

Մի կողմից Հայաստանի կառավարությունը իբրև թե պայքարում է օնլայն և իրական գործող խաղատների, դրանց գովազդի տարածման դեմ, մյուս կողմից աչք է փակում, թե ինչպես են այդ նույն խաղատները իրենց արատավոր բարքերով գովազդվում տարբեր հարթակներում, աճում և բարգավաճում։ 

Այսօր համացանցի reel ձևաչափով տեսանյութեր թերթելիս մեր ուշադրությունը գրավեց Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատան (Cosmos casino) էջով տարածվող մի գովազդային տեսանյութ, որտեղ դպրոցից դուրս եկող մանկահասակ տղան նստում է հոր Mercedes G-Class-ի թանկարժեք ամենագնացն ու հարցնում․ «Պապ, ո՞նց ենք մենք հարստացել»։ 

Հայրն էլ հպարտորեն պատասխանում է․ «Իմ դաժան ու քրտնաջան աշխատելու շնորհիվ, իմ տղա, որովհետև ես երբեք չեմ հանձնվել»։

Այս խոսքերից հետո ցուցադրվում են կադրեր, թե ինչպես է այդ «չհանձնվող» հայրը խելագարված պայքարում խաղատան ապարատների դեմ, որ «Յաշիկի» փող «վաստակի»։

Մի կողմ թողնենք այն, թե ինչու է այդ տեսանյութում նկարահանված տղամարդը, որը բլոգեր է՝ Վահրամ Մովսիսյան անունով, որոշել այդ արժեքներով դաստիարակել իր կամ այլ մանկահասակ երեխաներին, թե որն է «քրտնաջան աշխատանքով ու երբեք չհանձնվելով» հարստանալու «ճիշտ» ուղին։ Համենայնդեպս, դա տվյալ ծնողի գործն է, և ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ ճանապարհով գումար վաստակել կամ ինչ արժեքներ սերմանել իր զավակների գիտակցության մեջ։

Այստեղ խնդիրը «Կոսմոս» խաղատան և պետության մեջ է, որ մի կողմից խաղատունն է թույլ տալիս նման արատավոր բարքեր սերմանող գովազդ նկարահանել և այդ կերպ գրավել իր պոտենցիալ «զոհերի» ուշադրությունը, մյուս կողմից պետությունն է այս ոլորտը աչքաթող արել կամ չի կարողանում պատշաճ վերահսկել։

Եթե տնտեսվարող սուբյեկտը թքած ունի, թե ինչ արժեքներով է իր գովազդը տարածում համացանցում, որի շահառուների մեջ բազմաթիվ անչափահասներ կան, ապա պետությունն առնվազն պարտավոր է իր լծակներով վերահսկել, որ համացանցով այսպիսի արատավոր բարքեր պրոպագանդող տեսանյութեր չտարածվեն, հատկապես՝ տնտեսվարող ընկերությունների կողմից, որոնք տարբեր ձևաչափերով հաշվետու են պետությանը։ 

MediaHub-ը այս թեմայով կապ հաստատեց «Կոսմոս» խաղատան հետ՝ ստանալու նրանց մեկնաբանությունը այս արատավոր տեսանյութի հետ կապված։ Խաղատան մենեջերը, որը ռուսախոս մի տղամարդ էր, անունը՝ Դմիտրի, մեզ ասաց, որ այդ գովազդը նկարահանել է գովազդային ընկերությունը, և իրենք որևէ մեկնաբանություն չունեն այս հարցի առնչությամբ։ Այլ մեկնաբանություն «Կոսմոս» խաղատնից մեզ չտվեցին։ 

Հիշեցնենք, 2022 թվականին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին, որոնք վերաբերում էին գովազդի սահմանափակումներին:

Այսպես, արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա...

Փաստացի, գործ ունենք խաղատան կողմից օրենքի հստակ խախտման և վերահսկող մարմնի տոտալ անտարբերության հետ:

Տեսանյութն այստեղ

Վահե Մակարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկանԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»2025 թվականի հունվարի 15-ին մագնիսական փոթորիկ. կանխատեսվում է արդյոք հզոր երկրափոթորիկ 2025 թվականը նոր հեռանկարներ և հաջողություն կբերի Կենդանակերպի 3 նշաններին ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Արման Աբովյան Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Ի՞նչ է նշանակում Հայաստանի միացումը Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքագետ Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձինLույս չի լինի ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. քաղաքագետ«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ չնայած Լոս Անջելեսի հրդեհներինԵրևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ ՇարմազանովԱշխարհի ամենահարուստ խոհարարի կարողությունը կազմում է 880 միլիոն ֆունտ Կյանքից հեռացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագն ու գլխավոր մարզիչը ՀՀ-ն միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու. Էնթոնի Բլինքեն Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետը կադրային քաղաքականության հարցեր է քննարկել Լավրովը խոսել է ԱՄՆ-ում աղքատության մասինՄոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան Փաշինյանը Փարաքարի ընտրությունների արդյունքներն է ամփոփել Ձեր ուշքումիտքն ուտելն ա մենակ. օգտատերերը պաշտոնյաների տարեսկզբյան գրառումների մասին OnlyFans-ի պոռնոաստղը համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի․ ԼավրովՇախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքիՈւՂԻՂ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվում Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել«Անմեղսունակություն է փոքր պետության մտածելը գերտերության հետ «կռիվ-կռիվ» խաղալու մասին»․ քաղաքագետ Մեգանն ու Հարրին դեմ են Meta-ի որոշմանը (լուսանկարներ)Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա տուժած Թրամփը օգտագործում է Լոս Անջելեսի կրակը՝ Նյուսոմի հետ հակասությունները վերսկսելու համար․ CNNՔՊ-ում պառակտումը խորանում է. թմրանյութեր, կոռուպցիա, դավեր Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան Լավրովը հայտարարել է՝ Զուրաբիշվիլին չի կատարել իր խոստումըՎաղարշապատում ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Քիմ Քարդաշյանը իր հետևորդներին կոչ է արել զգուշանալ դրամահավաքային խարդախություններից (լուսանկարներ)ՀՀ-Հնդկաստան բարեկամությունը պետք է նոր մակարդակի բարձրացնել․ Հարությունյանը՝ Հնդկաստանի դեսպանին «Ինձ համար պատիվ է երգել երդմնակալության ժամանակ»․ Քերի Անդերվուդ (լուսանկարներ)Փաշինյանը ուշացումով է ցավակցական հեռագիր հղել ԱՄՆ-ին (տեսանյութ) Այնտեղ, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, արդարացված են․ Փաշինյան Թրամփը «թափ է հավաքում» Օվալաձև գրասենյակ վերադառնալուց յոթ օր առաջ, մինչդեռ Բայդենը ձգտում է հուսահատ քայլեր ձեռնարկել․ CNN
Ամենադիտված