Բուենոս Այրեսում կենսաթոշակառուները բողոքի ցույց են անցկացրել
ՀասարակությունԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի ցույց է տեղի ունեցել նախագահ Խավիեր Միլեյի կողմից կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի վրա վետոյի կիրառման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, կենսաթոշակառուները Արգենտինայի կոնգրեսից երթով շարժվել են դեպի Պլազա դե Մայո՝ պահանջելու մերժել նախագահ Խավիեր Միլեյի վետոն Կոնգրեսի կողմից հաստատված կենսաթոշակային ճշգրտման մասին օրենքի վրա։
Նախագծի նպատակն է բարձրացնել կենսաթոշակը 8,1 տոկոսով, որպեսզի իրավիճակը կայունանա աճող գնաճի և ազատական տնտեսական քաղաքականության համատեքստում: Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։