Թուրքիան խնդիր չառաջացրեց և օդային միջանցք տրամադրեց․ մանրամասներ՝ ՀՀ տեղափոխված քաղաքացու մասին (տեսանյութ)
ՔաղաքականՄեր գործընկեր Gevorg Kalloshyanի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան։ Այս մասին գրում է Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը։
«Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։
Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»։