Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր․ Փաշինյան ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան ՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15 

«Շուռ տված» հայեր ամենուր կան․ Արմեն Այվազյան

Համաշխարհային Մամուլ

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրառում է կատարել․

Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 7-ին, մի գրառմամբ քննադատեցի հայկական ծագում ունեցող ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հակահայկական վայրահաչոցը՝ նկատելով, որ նմանատիպ «շուռ տված» հայեր կան նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր։
Իսկ արդեն երեկ Mediamax.am-ը հարցազրույցի էր հրավիրել հայոց պատմության հայտնի կեղծարար, ծագումով հայ Ռոնալդ Սյունիին։ Սկզբում հարցազրույց վարողը, չգիտես ինչու, հարկ համարեց նկատել, թե Հայաստանում և Սփյուռքում Սյունիին քննադատել են իբր ոչ թե նրա կեղծարարության, այլ «հայոց պատմության որոշ դրվագները ոչ ավանդական ձևով ներկայացնելու և վերլուծելու համար»։ Փաստերի ինչպիսի՜ նուրբ նենգափոխություն։ Այսինքն, ըստ Mediamax.am-ի, Սյունին դեռ մի բան էլ հայերին լավություն է արել՝ իբր նորովի է ուսումնասիրել հայոց պատմությունը, բայց Հայաստանի և Սփյուռքի հետադեմ պատմաբանները դա չեն հասկացել։ Իրականում, Ռ. Սյունիին առաջին անգամ հանգամանորեն քննադատել եմ ես՝ դեռևս 1998 թ. հրապարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» մենագրության մեջ։ Հետագայում դարձյալ անդրադարձել եմ նրա կեղծիքներին և հակահայկական գործունեությանը։
Ինչևիցե։ Մեդիամաքսի տաղավարում Սյունին, նախ, հիշեցրեց Ղարաբաղյան հակամարտության «կարգավորման» իր և Դեյվիդ Լեյթին անվամբ մի հակահայ «գիտնականի»՝ դեռևս 1999 թ. առաջարկած համատեղ (ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրած) թեզերը, ըստ որոնց, դեռ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը պետք է հրաժարվեր «ոչ միայն իր անկախությունից, այլև որևէ հստակ կարգավիճակի պահանջից», վերադարձներ ազատագրված բոլոր տարածքները (ներառյալ Լաչինը), գործնականում վերացներ պաշտպանության բանակը և մնար ոստիկանական ուժերի հույսին, թույլ տար ադրբեջանցիներին մուտք գործել Ղարաբաղ, Ստեփանակերտի գլխավոր վարչական շենքի վրա տնկեր ադրբեջանական դրոշը, «Շուշին կիսով չափ հայերով, կիսով չափ ադրբեջանցիներով բնակեցված քաղաք դարձնել» և այլն։ Այս ամենի մասին գրել եմ դեռևս 2021 թ. հուլիսի 6-ին, ապա նորից 2023 թ. հուլիսի 3-ին (հղումները՝ մեկնաբանությունների դաշտում)։
Իսկ ի՞նչ էր եկել այս անգամ ասելու Ռ. Սյունին։ Ներկայացնեմ նրա երեկվա քարոզի գլխավոր դրույթները, որոնք, փաստորեն, հորդորում են մեզ ամբողջությամբ հանձնվել և ընդունել Ադրբեջանի հերթական պահանջները։ Եվ այսպես, ըստ Ռ. Սյունիի՝
1) Հայաստանն իրեն թույլ է տվել վարել «կայսերական» քաղաքականություն, անցել է իր հնարավորությունների սահմանները, ֆանտաստիկ երազներ է ունեցել «նոր Իսրայել» դառնալու մասին, այդ պատճառով էլ հենց տեղի է ունեցել Արցախի հայաթափումը։ Այսինքն՝ ասել կուզի Սյունին, կատարվածի մեղավորը Հայաստանն է։ Ճիշտ ու ճիշտ ինչպես ասում են Ադրբեջանն ու Թուրքիան և նրանց դաշնակից կայսրություններն ու պետությունները։
2) Սյունին, իր սովորության համաձայն, կեղծում է, երբ ասում է, թե ՀՀ-ում զիջումների ցանկություն չի եղել։ Այդպես չէ։ ՀՀ նախորդ բոլոր իշխանություններն էլ համաձայնվել են կործանարար զիջումներ կատարել հօգուտ Ադրբեջանի, բայց Բաքուն դրանք բավարար չի համարել։
3) Ըստ Ռ. Սյունիի, հայերն այժմ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Արցախը կորսված է։
4) Հայաստանը պետք է նոր «զիջումներ կատարի» անի Ադրբեջանին (“Armenia must make concessions”), այդ թվում՝
a. փոխի իր սահմանադրությունը,
b. համաձայնվի հոգուտ Ադրբեջանի կատարվելիք սահմանների ձևափոխումների հետ,
c. «լրջորեն քննարկի Ադրբեջանին ինչ-որ տիպի միջանցք տրամադրելու հարցը» (“serious discussions about some kind of the corridor”)։
Եվ այդ ամենը, ըստ Սյունիի, Փաշինյանի կառավարությունը լավ հասկանում է և փորձում է այդ ուղղությամբ շարժվել։
Վերջերս Սյունիի հնչեցրած նույն կետերն էր առաջադրում նաև ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ինչի մասին գրել եմ հունիսի 24-ի գրառմանս մեջ (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։ Փաստորեն, ԱՄՆ-ից Ռ. Սյունիին գործուղել են Հայաստան հերթական անգամ հայերին համոզելու, որ նրանք դեռ շա՜տ տալիք ունեն Ադրբեջանին և Թուրքիային։
Կարճ ասած՝ Սյունին իր սովորական ռեպերտուարի մեջ է՝ ջանադրաբար կատարում է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվերը։ Միայն թե ցավալի է, որ նույն Mediamax.am-ը երբեք հարցազրույցի չի հրավիրել, օրինակ, ինձ, ով Սյունիի և մյուսների նմանատիպ կործանարար թեզերը, ինչպես նաև հայոց պատմության նրա կեղծիքները քննադատել է բազմիցս՝ 1998 թվականից սկսած ու մինչև այսօր։ Որքանո՞վ են հայկական, առհասարակ, ՀՀ-ում գործող բազմաթիվ ԶԼՄ-ները։ Այս հարցին դեռ պետք է մի օր պատասխան տրվի։
Այսքանով սահմանափակվեմ, որովհետև ժամանակս, ցավոք, սուղ է։
Հ.գ. Ստորև՝ մեկնաբանությունների դաշտում զետեղում եմ մի շարք հղումներ վերը հիշատակված գրառումներիս և Սյունիի վերջին հարցազրույցին։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր․ Փաշինյան ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ»ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»«Իրավունք». Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ«Ժողովուրդ». Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա
Ամենադիտված