Իրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) Մահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ Մարության Մենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.am Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) 

Կներդրվի նոր «անապահովության նպաստ». որ ընտանիքները կունենան նպաստ ստանալու իրավունք

Լուսանկարներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում եւ հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին, որով փոխվում է նպաստների համակարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։

Այժմ գործում են հետևյալ նպաստի տեսակները՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն, որոնք նշանակվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա։

Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրներից է ցածր հասցեականությունը, երբ համակարգից դուրս են մնում իրականում աղքատ ընտանիքները։

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի հիմքում դրվում է ընտանիքի ամսական ամբողջական եկամուտը, որը հաշվարկվում է, միջազգային պրակտիկայում ստվերային տնտեսության որոշակի ծավալ ունեցող երկրներում կիրառվող հիբրիդային մեթոդով։ Դժվար ստուգելի եկամուտների վերագրման նպատակով կիրառվելու է ակտիվների, բարեկեցության պայմանների գնահատման մոտեցումը։

Նախատեսվում է, որ անապահովության նպաստի իրավունք կստանան այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի՝ նախօրոք սահմանված շեմը:

Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից, այդ շեմը սահմանվելու է այնպես, որ անապահովության նպաստի նոր համակարգում ընդգրկվեն այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկվող տոկոսի արժեքից։ Այսինքն, նպաստների նոր համակարգի թիրախը ծայրահեղ աղքատ բնակչությունն է։

Միաժամանակ ըստ խնամառության խմբի՝ ընտանիքների համար կապահովվի նպաստի չափի որոշակի հավելում։ Վերջիններս այն ընտանիքներն են, որտեղ կա՛մ աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ չկան, կա՛մ որտեղ յուրաքանչյուր այդպիսի անդամ ծանրաբեռնված է 3-ից մինչև 5 խնամառու անդամով:

Գնահատման նոր համակարգով նախատեսվում է նաև այդ համակարգի հիման վրա, տարբեր շեմեր սահմանելու միջոցով իրականացնել նաև այլ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և այլն, թիրախային և հասցեական ծրագրեր։

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ «ընտանեկան նպաստը» վերանվանել «անապահովության նպաստ»․

Սահմանել, որ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի ամսական հիմնական չափը բարձր է տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից:

Անապահովության նպաստի չափը որոշվում է` անապահովության հիմնական նպաստի չափին ավելացնելով հավելումը։

Նախագծով նախատեսվում է «սոցիալական նպաստը» որպես նպաստի տեսակ հանել «Պետական նպաստների մասին» օրենքից, քանի որ այն նույնանում է ընտանեկան նպաստի հետ: Հանել երեխային ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը, քանի որ դրանք նույնանում են այլ նպաստների հետ (երեխայի ծննդյան միանվագ նպաստ և թաղման նպաստ):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը
Ամենադիտված