Երևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան ՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը 

Նույն Ոսկեպարն է՝ իշխանությունը սահման է գծում․ Hraparak.am

Քաղաքական
Hraparak.am-ը գրում է.
 
Երեկ ուշադիր հետևում էի Ազատության պողոտայում տեղի ունեցող լարված դեպքերին։ Ես էլ Ազատության պողոտայում եմ բնակվում։ Երեք շենքերի բնակիչները մի մարդու նման դուրս էին եկել ու պահանջում էին ապօրինի շինթույլտվությամբ և քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով կառուցվող մասնավոր բժշկական կլինիկայի շինաշխատանքը։ Բողոքը տեղին էր՝ իրենց իրավունքներն էին պաշտպանում, բայց ես համեմատություն  էի անցկացնում ու մտածում՝ տեսնես այս բողոքողներից, քանի՞սն են բողոքել, երբ Արցախը կամ Հայստանի տարածքները հանձնվում էին։ Քանի՞սն են այդպես «դոշ տվել» ոստիկանների հետ։ Այդպիսին է հայերի մեծամասնությունը։ Այն , որ ասում եք՝ անտարբեր են, սխա՜լ եք ասում, իրենք անտարբեր են այնքան ժամանակ, մինչև հարցը չի հասնում սեփական բնակարանին։ Ինչևէ, ինձ այլ հարց էր հետաքրքրում։ Գիտեի, որ իշխանության ձեռագիրը նույնն է, ուժով, զոռով, ոստիկաններով իրենց ուզածը անելու են։ Բնակիչն ո՞վ է, որ նրա բողոքն էլ հաշվի առնեն։ ՀՀ քաղաքացին անխոս հանձնում է իր գյուղերը։ Ծեծով, կապտուկով, ոստիկանություն քարշ տալով՝ կխրատեն ու նիկոլյան բառապաշարով կասեն՝ խելոք նստեք տեղներդ։ Դուք չեք որոշելու, թե ես ինչ պիտի անեմ, ի՞նչ պիտի տամ։
 
Իմ մտքում ուրիշ բան էր։ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի Ճակատեն գյուղում  աշխարհից անտեղյակ գյուղացիներին մի նկար է ցույց տվել, թե ինչպես են Ոսկեպարում սահմանազատում կատարել։ Ասել է․  «Եթե բարեհաջող հասնենք այստեղ, սահմանազատենք․․․Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե Ոսկեպարի հատվածում ինչ ենք անում։ Սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում։ Կովն այստեղ չի էլ կարողանա հասնել, սահմանապահներ էլ կլինեն, բայց եթե հասնի էլ, չի անցնի սահմանը»։ Բագրատ Սրբազանն էլ աշխարհքով մեկ էր արել նրա սուտը։ Գնացել էր Տավուշ, ամեն տեղ շրջել էր, նման բան չէր եղել։ Հետո միանգամից նման բաներ էին տնկել ու Նիկոլը, ՔՊ-ականները գնում ու այդ փշալարերի կողքից «երանելի ֆոտոսեսիաներ են կազմակերպում»։
 
Տեսեք, տեսեք՝ ինչ ապահով են ոսկեպարցիները։ Ինձ զարմացրեց այդ շուտափութությունը։ Բայց այսօր երեկոյան կողմ Ազատության պողոտա գնալով, հասկացա, թե իշխանությունը սեփական անօրինական ծրագրերն իրականացնելուց ի՜նչ արագություն է դրսևորում։ Տարածն ամբողջովին փակված էր արդեն։ Ե՜րբ հասցրին։ Մարդիկ խեղջացած այգու այս ու այն կողմում նստած խոսում էին, հեռախոսով նայում , թե ինչ են գրում թերթերն իրենց մասին։ Ոստիկանները լցված էին այգին՝ տարբեր անկյուններում, նստարանների վրա նստած սպասում էին։ Բանվորները  քրտինքի մեջ աշխատում էին։ Մի քանի ժամ չկար, բայց արդեն փակել էին շինտեղամասը։ Ոսկեպարում էլ այդպես արագ բերել ու փշալարեր են անցկացրել, թե իբր Նիկոլը սուտ չի ասել։ Անօրինականությունը քողարկելու համար սրանց վայրկյաններ են պե՜տք․․․ Արդեն շատ ուշ էր, երբ տուն վերադարձա։ Այգին լցված էր ոստիկաններով ու բնակիչներով։ Բնակիչները խոսում էին անօրինականությունից, իսկ ոստիկանները հսկում էին, որ հանկարծ մեկի մտքով չանցնի՝ մի քայլ անի։ Ինձ թվաց, որ ոստիկանները գիշերը լուսացնելու են այգում։ Նույն Ոսկեպարն է՝ իշխանությունը կռվում է սեփական ժողովրդի դեմ․․․ Սահման է գծում։ Կկանգնեն, կծեծեն, կահաբեկեն մարդկանց, որ տներով ցրվեն։
 
 
Հասմիկ Բաբաջանյան
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ ԱնանյանՌուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարձակվել ռուսական թորման գործարանի վրաՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էՀարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Կիևը ռուս զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել Դոնեցկի Գորլովկա քաղաքը լքելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԲաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան «Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է մրցել մեզ հետ»․ Սալիվան«Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը»ՀՀ կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ Փաշինյան Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանՈւՂԻՂ. ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստ ՆԳՆ-ն զգուշացնում է Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը «Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԱնհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան․ Tert.am Օրվա խորհուրդ․ հունվարի 15Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին․ Shamshyan Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ․ ՓեզեշքիանՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. ԲաբայանՀունվարի 15-ի աստղագուշակ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ ՄակունցՏարադրամի փոխարժեքները հունվարի 15-ին Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների․ օրվա մամուլ (տեսանյութ)«Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները Պետդեպը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը«Հուսով եմ՝ Թրամփը կնպաստի խաղաղությանը տարածաշրջանում և աշխարհում»․ ՓեզեշքիանԹեհրանը կոշտացրել է իր դիրքորոշումը. Հայաստանը պետք է ռազմական պայմանագիր ստորագրի Իրանի հետ (տեսանյութ)Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՈւՂԻՂ. Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակՎերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք»․ ՓեզեշքիանԲաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրաՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր ՎանեցյանՄանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել ՎարդանյանՀրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՄիևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Ջուր չի լինի Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ
Ամենադիտված