Երևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում են
Հասարակություն![Երևանի համայնքային հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում են](/timthumb.php?src=disc/09-06-24/131b0b000896c2c6e23384fe3662bff6.jpg&w=780)
Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն Ալավերդիում ծանոթացել են հեղեղումներից հետո իրականացվող մաքրման ու վերականգնողական աշխատանքների ընթացքին:
![](banners/armflix.jpg)