Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել (լուսանկարներ)
Հասարակություն![Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/11-06-24/ce4eb79507b6693c04bd13a35472a7f6.jpg&w=780)
Հունիսի 10-ին, ժամը 17:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։ Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
![](disc/11-06-24/7d3d4f583ec94a429fd7269b0dff2c68.jpg)
![](disc/11-06-24/e2e80aad4d51af703f511e3ad723afdb.jpg)
![](disc/11-06-24/5582b4bc6dbbd6461589b913476ce8d0.jpg)
![](banners/armflix.jpg)