Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 

Արդյո՞ք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44- օրյա պատերազմը հարված էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, նրա տարածքային ամբողջականությանը, տնտեսությանն ու բանակին, այլ նաև ծանրագույն հարված Հայաստանի հայության ազգային բարոյականությանը։ Ապատիան, սթրեսները, ծանրագույն իրավիճակը, որում հայտնվել էր հայ ժողովուրդը արդեն մի քանի տարի, լրջագույն հետևանքներ են ունենում բարոյական առումով, փոխում մարդկանց փոխհարաբերությունները՝ կասկածամիտ, չվստահող դարձնելով միմյանց, զուրկ հարազատի և անծանոթի նկատմամբ կարեկցանքից։ Ասվածն, իհարկե, բոլորին չէ վերաբերում, քավ լիցի, բայց միտումները չափազանց ծանր են և վտանգավոր, որովհետև ազգային բարոյական նկարագրի կորուստը հղի է ծանրագույն հետևանքներով թե՛ Հայաստանի Հանրապետության հետագա գոյատևման և թե՛ նույնիսկ տարածաշրջանի համար։

Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը բարոյականության էտալոն է եղել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, օգնող, ձեռք մեկնող, կարեկցող, հյուրասեր, ընկերասեր։ Պատերազմում կրած պարտությունը, զրկանքներն ու հազարավոր կորուստները, Արցախի հայաթափումը, մասնագետների գնահատմամբ, հոգեբանական ու բարոյական վնաս են հասցնում գրեթե ամեն օր։ Ազգային բարոյականության վերականգնումը պետք է տեղի ունենա առաջին հերթին քաղաքացիական հասարակության շրջանում, քաղհասարակության կողմից, որը իր ներսում ուժ պիտի գտնի և պատրաստ լինի ժողովրդի ու երկրի վերափոխմանը։

Իրական քաղհասարակության, այլ ոչ օտարերկրյա «գրանտներով» սնվող կազմակերպությունների: Իսկ նպատակը պետք է լինի հանրության շրջանում առաջ մղվող ազգային բարոյականության հիմքերն ապահովող ապագա ուժերի կերտումը, որ նպաստելու են հայ ժողովրդի հետագա գոյատևմանը՝ մի տարածաշրջանում, որտեղ մեր երկիրը շրջապատված է, մեղմ ասած, անբարյացկամ հարևաններով, իսկ յուրաքանչյուր օրը նոր վտանգ է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ Նոր ձևավորվող և իրական հիմքերով բարոյական դիմագիծ պետք է կերտել սերունդների համար, որն էլ պետք է դառնա երկրի վաղվա տերը, քանի որ ազգային բարոյականության բացակայությունը, թերի քաղաքացիական հասարակությունը իրենք իրենցով արդեն իսկ վտանգ են ներկայացնում, վկան՝ հայ ժողովրդի շրջանում տարածվող կեղծ, վտանգավոր և բարոյազուրկ նարատիվներն են։

Ասվածի ամենաթարմ օրինակը վերջերս տեղի ունեցած ջրհեղեղն էր, որի ժամանակ հանրության մի մասը նույնիսկ հարկ չհամարեց արձագանքել, մինչդեռ, եթե ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործին լծված լիներ ողջ քաղաքացիական հասարակությունը, օգնության ձեռք մեկներ անտուն մնացած իր բարեկամին, հարևանին, ազգականին, անծանոթին, պատահական մարդուն, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարեր աղետի գոտի, ոչ միայն հետևանքների վերացումն ավելի հեշտ կլիներ, այլ նաև վստահաբար կարելի կլիներ արձանագրել, որ հայ ժողովուրդը միակամ է, ամուր է, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է։

Ի դեպ, «քաղաքացիական հասարակություն» տերմինն իր մեջ ներառում է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կամ չեզոք հայացքների ներկայացուցիչներին: Հետևաբար, երբ խոսվում է ազգային բարոյականության, դրա աղճատման վտանգների մասին, դա տարածվում է բոլորի գործողությունների վրա։ Ազգային բարոյականության նորմերը պահանջում են իրենց հստակ ձևակերպումը։ Այսօր հենց հայկական բարոյականության սկզբունքների հիման վրա պետք է կայացվեն ամենակարևոր որոշումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը, ռազմավարական դաշնակիցների և տնտեսական զարգացման վեկտորի ընտրությունը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, ինչպես նաև հետագայում որոշելու ապագա խորհրդարանի կազմը։ Հայկականության պահպանության մեջ մեծ դեր ունի նաև հայկական Սփյուռքը։ Փաստացի, հայկական օջախները նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ ազգային, պետականաշեն որոշումներում։ Ինչպես ասում են մեր մեծերը, երբեք ուշ չէ...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ներկայի և գալիքի միջև․ Արմեն Սարգսյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Ոչ մի բանի չեմ պատասխանում. Սամվել Ալեքսանյան Իրանի նախագահը հայտարարել է՝ «Հզբոլլահի» շարժման առաջնորդին սպանելու հրամանը տրվել է ԱՄՆ-ից «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյանը՝ իշխանության կողմից ՀԷՑ–ը խլելու խոսակցությունների մասին․ News.am Իրանի գերագույն առաջնորդն ուղերձ է հղել «Հըզբոլլահի» ղեկավար Հասսան Նասրալլահի uպանությունից հետո 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում. փայտագործության դասասենյակը վերածվել է մոխրակույտի Մայր Տաճարում հոգևոր դասը սկսեց Սուրբ մյուռոնի օրհնության արարողությունը Վեհափառ-Փաշինյան հանդիպում նախատեսվո՞ւմ է (տեսանյութ) Մասնկացո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին«Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան «Ուղեղլվա»․ Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրինե Աճեմյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էմմա Սապունջյանն ու այլ հայտնի դերասաններ՝ «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում Բժիշկը խորհուրդ է տվել մրսածության ժամանակ հրաժարվել որոշ մթերքներից Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճելՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ «Չեմ համակերպվում, որ էլ ամառ չէ». Էվա Խաչատրյան «Հերթական անգամ Apple Music-ում առաջինը լինելը հաճելի է». Լիլիթ Հովհաննիսյան Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ «Կկորցնենք վերահսկողությունը». Ուկրաինայի ԶՈւ սպան կոչ է արել Ռուսաստանին հանձնել կարևոր քաղաքըԴեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու հարցում ջանքերի համարԱտելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում․ Անժելա Էլիբեգովա Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 28-ին Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով Ալեն Սիմոնյանը ևս կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպումՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ «Բեյրութին հարվածը փոխում է խաղի կանոնները». Իրանը սպառնացել է պատժել ԻսրայելինՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված էՌուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրն ու Նուբար Աֆեյանը մասնակցում են գերիների տունդարձի միասնական աղոթքին (տեսանյութ)Դանակահարություն՝ Երևանում. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է «Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետ
Ամենադիտված