Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում
Քաղաքական![Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում](/timthumb.php?src=disc/27-06-24/b9de28674dd0d0a1f048942d09259632.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում: Վարչապետը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը կառավարության համար ռազմավարություն է:
Զրուցակիցները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության ապահովման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին վերաբերող հարցեր:
![](banners/armflix.jpg)