Առողջ երկխոսություն է ձևավորվել․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին
Հայաստան![Առողջ երկխոսություն է ձևավորվել․ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին](/timthumb.php?src=disc/03-07-24/25d7f70a4778ef4ce2a8910ebde61ca2.jpg&w=780)
Երկրների միջև առողջ երկխոսություն է ձևավորվել։ Հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին.
«Հայաստանը պատրաստ է լիարժեք կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, պետական սահմանի բացմանը»,- նշել է նա իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ եկել է Երեւանի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «տեղում» իրականացնելու ժամանակը։
![](banners/armflix.jpg)