ԱԺ նախագահը նոր դաջվածք ունի․ ինչ է մեկնաբանում օգնականը. Armlur.am
Քաղաքական![ԱԺ նախագահը նոր դաջվածք ունի․ ինչ է մեկնաբանում օգնականը. Armlur.am](/timthumb.php?src=disc/04-07-24/86c8cea537455154bd4e49684ad02606.jpg&w=780)
Armlur.am-ը գրում է
«Համացանցում հայտնվել է լուսանկար ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Վանաձոր կատարած այցից, որտեղ ակնհայտ երևում է ԱԺ նախագահի ձեռքի նոր դաջվածքը։
Դաջվածքը նման է ֆենիկսի, որը․ ինչպես հայտնի է, մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ ինքն իրեն այրելու և կրկին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն է։
Ազգային Ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է դաջվածքը արել Ալեն Սիմոնյանը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը։
«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում»,- հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահի օգնականը։
Սակայն Ալեն Սիմոնյանի սոցիալական ցանցերի էջերը ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2022, 2021 թվականի նկարներում ԱԺ նախագահի դաջվածքը չկա»։
![](banners/armflix.jpg)