Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի առաջնության E խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Ռոիմինիան, Սլովակիան ու Բելգիան:
E խմբի վերջին տուրում միմյանց դեմ մրցեցին Ուկրաինան և Բելգիան, Սլովակիան ու Ռումինիան: Ուկրաինա-Բելգիա խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Սլովակիան և Ռումինիան փոխանակեցին մեկական գոլ:
Այս խմբից հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան, թեպետ բոլոր թիմերը հավաքեցին հավասար` 4-ական միավոր: Այս խմբում միայն Ուկրաինան դուրս մնաց հետագա պայքարից: