Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու Ուկրանիային երկրի վերականգնման հարցում։
Նա նաեւ ասել է` հույսը դնելով միայն ԱՄՆ–ի աջակցության վրա` Զելենսկին չարաչար սխալվում է, քանի որ ԱՄՆ նոր իշխանությունները չեն կարողանալու Ուկրանիայի ղեկավարությանը հետագայում օգնել, իրենք դեռ սեփական երկրի առջեւ ծագած խնդիների համար են հոգալու։
«Այդ իսկ պատճառով Ուկրանիայի ղեկավարությունը պետք է լավ մտածի, խոհեմ քայլեր ձեռնարկի և վերականգնի երկիրը մտերիմ մարդկանց հետ` առաջին հերթին կարևորելով բելառուսների օգնությունը», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ եթե Լեհաստանը հարձակվի Ուկրանիայի վրա, ապա Բելառուսը, բնականաբար, կաջակցի նրանց, քանի որ Ուկրանիայի և Բելառուսի արևմտյան հատվածների գրավման վտանգը կա։