Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Երևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցով Երեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը» Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» 

Սահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.am

Քաղաքական

168.am-ը գրում է.

Այս տարվա փետրվարի 9-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում, որին ներկա են էին ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որը բավական վտանգավոր տողատակեր էր պարունակում իր մեջ:

Այդ միջոցառումից օրեր անց 168.am-ը գրեց, որ Փաշինյանի ուղերձն ինստիտուցիոնալ արդարադատության և արդարության վերաբերյալ հանրության սպասելիքների վերաբերյալ վստահաբար ունենալու է նույն հետևանքները, ինչ որ կառավարության հայտնի նիստում կոռուպցիոն գործերով դատավճիռներ չլինելու վերաբերյալ հայտնի դժգոհությունը:

Առավել վտանգավոր էր, սակայն, Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին: Արման Դիլանյանն արդեն իսկ իր ելույթում նշեց, թե ինչպես պետք է մեկնաբանեն Սահմանադրությունն ու սահմանադրական նորմերը: Տպավորություն էր, որ երկու ելույթները նախապես համաձայնեցված են:

«Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա: Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած, իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակությունը»,- մասնավորապես ասել էր նա:

Այսինքն՝ ՍԴ նախագահն ուղիղ տեքստով ասում է՝ կապ չունի՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, կմեկնաբանենք այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ուզում:

Դրանից հետո ՍԴ նախագահը նշել էր, որ «Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը»:

Ինչևէ, Փաշինյանը խորհուրդներ տվել էր Սահմանադրական դատարանի դատավորներին, թե ինչպես մեկնաբանեն սահմանադրությունը, սակայն վերջինիս այդ ելույթում որևէ մեթոդական ցուցում չկար, թե ինչպես պետք է դատավորները համադրեն և վերլուծեն դատարան ներկայացված փաստաթղթի համապատասխանությունը Հայաստանի Մայր օրենքի դրույթներին:

Եվ ահա մենք տեսնում ենք դրա ողբերգական հետևանքները. Սահմանադրական դատարանի՝ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող իրավաբանները (չենք ասում` դատավորներ, որովհետև դատավորը գիտի` ինչ գործ է քննում, ինչի մասին է գործը, և ինչ օրենքներ են ենթակա կիրառման.- Գ.Ս.) միանգամից երեք զեկուցողով, փոխանակ վերլուծելու սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությունը և վեր հանելու այդ փաստաթուղթը ՍԴ-ում քննարկման լինել-չլինելու հարցը, միանգամից անցել են սահմանադրական նորմերի և ինստիտուտների վերաբերյալ ինչ-որ դիրքորոշումներ արտահայտելուն` հասնելով մինչև Հայաստանի անկախության հանրաքվե, Անկախության հռչակագրի վերաբերյալ ՔՊ կուսակցության դիրքորոշման արտացոլում, որոշ մտքեր են ներառել Սահմանադրությունում չներառված դրույթների վերաբերյալ, նկարագրվել են Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնման գործընթացի դրվագներ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի լիազորագրով հանդես գալու պատմական դրվագը, Փաշինյանի հանդիպումներն ու պայմանավորվածությունները՝ եվրոպական կառույցներում, և դատարան ներկայացված փաստաթղթի վերաբերյալ այլ գաղափարներ 33 էջ ծավալով, որոնք մեծ հաշվով իրենցից իրավական արժեք չեն ներկայացնում այն պարզ պատճառով, որ ընդամենը հավաստիացումներ են բանակցող կողմին, որ Սահմանադրություն փոխելու կարիք չկա, ամեն ինչ առանց դրա էլ լավ է, իսկ ներքին սպառման շահառուներին էլ երաշխիքներ են տրվել, որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

Իհարկե, Հրայր Թովմասյանի դատավարությունից հետո պետական պաշտոն զբաղեցնող որևէ ողջամիտ անձ նման վստահություն չի կարող ունենալ, սակայն բոլոր դեպքերում քրեական օրենսգրքով «խմբային շահ», «այլ անձնական շահագրգռություն» եթերային ու մոգական արտահայտությունները թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել նաև կոլեգիալ մարմինների անդամներին (ի դեպ, վերջին ժամանակներում այլևս էական չեն մեղքի և պատժի անհատականացման ինստիտուտները.- Գ.Ս.):

Ինչևէ, Սահմանադրական դատարանի որոշումը կրկնել է համերգ ռադիոլսողների պատվերով հաղորդման ֆորմատը` որոշման մեջ ներառելով սահմանազատման հանձնաժողովին առնչվող բոլոր շահառուների ցանկություններն ու մտահոգությունները:

Արդյունքում ստացվել է, որ ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրությունը համապատասխանում է կանոնակարգին, հետևաբար՝ կարիք չկա Սահմանադրությունը փոխելու:

Կադրային քաղաքականության հետ կապված խորհրդակցություններից մեկում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներից միայն Վահե Գրիգորյանի թեկնածությունն է իր կողմից առաջադրվել, իսկ մյուս դատավորներին առաջադրել են մյուս ՔՊ-ականները:

Ստացվում է, որ բացի Հրայր Թովմասյանից, ՍԴ մյուս դատավորները փաստացի ներկայացնում են կոնկրետ կուսակցության քաղաքական դիրքորոշումների տեսլականը, և զարմանալի չէ, որ իշխող քաղաքական ուժի ղեկավարի միջազգային հանդիպումներն ու հայտարարությունները ներմուծվել են ՍԴ որոշման մեջ՝ որպես իրավական ելակետ:

Սահմանադրական դատարանի նիստից առաջ ՍԴ դատավորներից մեկն էլ, որը վերջերս դատախազական ցուցումներ տալու հակումներ էր ցուցաբերել և ավանդույթի համաձայն՝ անպատիժ էր մնացել, հայտարարեց, որ փաստաթղթում խութեր կան, բայց դե, պետք է դրանք հաղթահարեն` կրկին մոռանալով, որ ՍԴ կառավարությունը դիմել է Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացություն ստանալու և ոչ թե՝ խոչընդոտներ վերացնելու համար:

Իսկ եթե անդրադառնանք հարցի իրավական կողմին, ապա սահմանադրական դատարան ներկայացված դիմումով պահանջվում էր ընդամենը պատասխանել երկու պարզ հարցի`

1. Արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը միջազգային պայմանագիր է, որը պետք է վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

2. Ի՞նչ իրավական հետևանքներ են առաջացնում հանձնաժողովի գործունեության արդյունքում ստեղծված փաստաթղթերը, և արդյո՞ք պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար` առանց Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգեր անցնելու, այդ թվում՝ հանրաքվեի, և արդյո՞ք իրավական որոշակիություն չունեցող և անորոշություններ առաջացնող իրավական ռեժիմը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը:

Արդյունքում ընդունվել է մի որոշում, որի վերաբերյալ իրավական գնահատականներ տալը համարյա անհնարին է՝ դրա իրավական բովանդակության անորոշության, իսկ որոշ դրվագներով՝ նաև բացակայության պատճառով:

Իհարկե, համընկնող հատուկ կարծիք գրողները կփորձեն հրապարակային հնչող քննադատությունների արդյունքում լրացնել որոշման հիմնավորումները՝ հընթացս պատասխանելով նաև քննադատություններին, բայց դա չի կարող փոխարինել այն հիմնարար աշխատանքին, որ պետք է արվեր անշտապ և հավասարակշռված և ոչ թե ոտքի վրա` պաղպաղակ ուտելու ռեժիմով, բայց դե, Սահմանադրական դատարանում երևի գիտեն՝ որ գործերը պետք է տարիներով քննեն, իսկ որ գործերը չքննեն կամ խուսափեն որոշում կայացնելուց:

Ինչևէ, Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ այս կառույցն ինքնաբավ է, ծառայում է բացարձակապես միմիայն ինքն իրեն, և դրա բացակայությունը գործառնական առումով որևէ կերպ չի ազդի ո՛չ բնակչության, ո՛չ երկրի հետագա գոյության վրա, և հակառակը` այս դատարանն ինքնին արդեն վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար:

Եվ վերջում…

Երեկ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր օրեր առաջ Սահմանադրական դատարանի կողմից Անկախության հռչակագրի չեղարկմանը։

«Չկա Անկախության հռչակագրի ուժը դադարեցնելու ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ հնարավորություն։ Այն նորմատիվ իրավական ակտ չէ, այն վերնորմատիվային ակտ է․․․։

Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է), դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի և ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։

Այսպիսով՝ որևէ մարմին, անկախ նրա որոշումներից և քաղաքական դիրքորոշումներից, ՈՒՆԱԿ ՉԷ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն, իսկ երիտասարդությունը, իր հերթին, իր գիտակցության մեջ պահում և ամրապնդում է Անկախության հռչակագրի իրավաբանական ուժի և արժեքի օբյեկտիվ գոյության մասին պահանջը»,- գրել էր Արթուր Ղամբարյանը:

Իրականում ամենակարևորը սա է: Պետք է կռվել պետության, այլ ոչ ՍԴ-ի լինելիության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան
Ամենադիտված