Լավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Լավրովը ջերմորեն շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային կապերի ամրապնդման։
«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: