Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել Մերձավոր Արևելքում վրեժխնդրության գաղափարախոսությունից Սպերցյան Էդիկը կլիներ ՌՊԼ-ի լեգեոներների իմ հավաքականում․ Խորեն Բայրամյան Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսլանդիայում վարունգի դեֆիցիտ է սկսվել TikTok–յան թրենդի պատճառով Իսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT «Մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր». Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Գարիկ Սեփխանյանն արձագանքել է իր մահվան մասին ստահոդ լուրերին (տեսանյութ) «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին 

«Շարժման տրանսֆորմացիա է տեղի ունենում, այն թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր ելույթներից մեկի ժամանակ Բագրատ Սրբազանը հետևյալ ձևակերպումը կատարեց. «Հարյուր իշխանություն էլ փոխվի, էլ ավելի վատն է լինելու մեր կյանքը, որովհետև հիմնադրություն ու հիմք չի ունենալու, որովհետև իշխանությունը ծնվելու է այն նույն չարիքի միջից, որում հիմա ապրում ենք: Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային ու քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է, որը բերելու է քաղաքական լուծման»։ Շարժումը փորձում է հստակ քայլերով առաջ ընթանալ արդյունքի հասնելու համար: Իշխանությունը սա որակում է որպես շարժման մարում, փորձագետները՝ դինամիկայի փոփոխություն և վերաձևակերպում:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ շարժման կողմից ձևակերպված պահանջն այլևս արդիական չէ: «Այդ տեսանկյունից չունենք նման իրավիճակ, շարժման պահանջն ավելի քան կա: Շարժումը մարում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ դադարեցվում են գործողություններն անորոշ ժամանակով և այլն: Հիմա այս պարագայում ի՞նչ է տեղի ունեցել: Շարժման հետ որոշակի տրանսֆորմացիա է տեղի ունենում, շարժումը թևակոխում է կառուցվածքայնացման և ինստիտուցիոնալացման փուլ: Սա նշանակում է, որ ավելի թիրախային, նպատակային գործառնելու համար ձևավորվում է կառուցվածք, այդ կառուցվածքն իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով՝ տեղեկատվական, քարոզչական, մարդկային ռեսուրսների, կազմակերպչական և այլն, խմբերի ձևավորում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ ֆունկցիաները, և բոլորը միասին, որպես մեկ օրգանիզմ, ներդաշնակ գործում են:

Ինչո՞վ է պայմանավորված նման տրանսֆորմացիան: Դա պայմանավորված է նրանով, որ գործող իիշխանություններն ունեն շատ լուրջ աջակցություն՝ ի դեմս Անկարայի և Բաքվի, և հետևապես շարժումը պայքարում է ոչ միայն գործող վարչախմբի դեմ, այլ նաև նրան շատ լրջորեն աջակցող ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ Անկարայի և Բաքվի դեմ: Սա անհավասար պայքար է, և այդ անհավասար պայքարում պետք է լինել շատ ավելի կազմակերպված ու ֆունկցիոնալ: Այդ է պատճառը, որ շարժումը տրանսֆորմացիա է ապրում: Երկրորդ հանգամանքը. ճիշտ չէ և չի կարելի անընդհատ շարժման ընթացքի, արդյունքների մասին գնահատականներ տալիս համեմատության եզր ունենալ միայն 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի հետ:Եթե այն ժամանակ ընթացքը համեմատաբար շատ արագ է եղել, դա չի նշանակում, որ եթե ցանկացած շարժման ընթացքը չի համապատասխանում այդ չափանիշներին, պետք է համարել մարած: Այն ժամանակվա իրավիճակը, հանրային ընկալումները, ապատիայի, հանրության շրջանում իրականացված ապատեղեկատվության, քարոզչության մակարդակը, ուժային կենտրոնների դիրքորոշումները, միջազգային կոնսենսուսը, աշխարհաքաղաքական համատեքստը այլ է եղել, տարբեր, և ժամանակը նպաստավոր է եղել 2018 թ.-ի ապրիլմայիսի շարժման ահագնացման և արդյունքի համար: Հիմա իրավիճակն այլ է, և նշանակում է, որ պետք է այս այլ՝ ավելի աննպաստ իրավիճակում դրան հակադրենք ավելի կազմակերպվածություն, կառուցվածքայնություն, թիրախամետություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Դիտարկմանը, որ հանրության շրջանում կա այն կարծիքը, թե ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում, ուստի շտապել է պետք, քանզի կարող ենք ուշանալ, և օրվա իշխանությունները հերթական զիջումները կանեն, մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Խնդիրը հետևյալն է. նայած, թե ինչի, ինչպիսի աղետ կանխելու դեմ ենք պայքարում: Կորցրել ենք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեր սրբավայրերը, 150 հազար մարդ տեղահանվել է, այս տեսանկյունից ուշացե՞լ ենք, թե՞ ոչ: Այո, ուշացել ենք: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ որևէ բան չպետք է անենք: Իհարկե՝ ոչ: Պետք է շարունակել պայքարել, որքան էլ զիջումներ լինեն, որքան էլ չհասցնենք զիջումների մի մասի դեմն առնել, համենայն դեպս, այն աղետը, որը սպասվում է՝ պետականության կորստի իմաստով, պետք է լինի ամենակարևոր մոտիվացիան, որ, անկախ ամեն ինչից, ավելի լավ է առավել ժամանակատար, մտածված պայքար տանել և շտապողականություն չդրսևորել»:

Շարժումը որոշել է «տարածվել» դեպի մարզեր: Կլինեն այցելություններ, քննարկումներ ու հանդիպումներ: Սա շատ է կարևորվում, քանի որ մշտապես նշվում է, որ մարզերի պարագայում կա տեղեկատվության պակաս և իրազեկվածության խնդիր: «Բագրատ Սրբազանը մեկնեց Սյունիք, պարզապես անհրաժեշտություն է մարդկանց հետ տեղերում շփվելը, որովհետև գիտենք, որ հատկապես մարզերում, գյուղական բնակավայրերում մարդիկ անկողմնակալ, օբյեկտիվ տեղեկությունից, մեկնաբանությունից զերծ են մնում: Այս իշխանությունների՝ տեղեկատվության, ԶԼՄ-ների ոլորտում վարած քաղաքականության պայմաններում, երբ պարզապես փակվում են ընդդիմադիր լրատվամիջոցներ կամ դադարեցվում է դրանց հանրապետական սփռումը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ծառայեցվում է զուտ որպես քաղաքական իշխանության քարոզչական գործիք, առավել օբյեկտիվություն և անաչառություն ապահովելու համար անհրաժեշտ են նման այցերը, տեղում շփումները, մարդկանց կողմից բարձրացվող հարցերին տրվող պատասխանները, շարժումն ավելի ներառական դարձնելը, որովհետև ինչ-որ մի փուլում ակնկալվում են ճնշման գործողություններ ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև մարզերում»,- ընդգծում է նախաձեռնության անդամը:

Այս շարժման ընթացքում ականատես եղանք, թե ինչպես մարդիկ զրկվեցին աշխատանքից Սրբազանին աջակցելու համար, թե ինչպես ձերբակալվեցին որոշակի ակցիաներ իրականացնելիս, բայց հիմնական թիրախում արցախահայությունն էր և Արցախի քաղաքական դեմքերը: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած և իրեն ամեն կերպ Արցախից ու արցախցիներից հեռու վանող Հայաստանի ներկայիս իշխանությունները նույն Արցախի գույքի «հափշտակության» գործեր են քննում, ձերբակալում և կալանավորում են համայնքապետերին և այլն, զուգահեռ ատելության հերթական չափաբաժինը ներարկում հասարակության ներսում: Մեր զրուցակիցը նշում է՝ սրա երեք հիմնական շերտ-պատճառներ կան:

«Առաջինը՝ Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին մեկուսացնելով՝ ցանկանում են կոտրել պայքարի թափը: Ղեկավարներն արցախցիների շրջանում առավել հեղինակություն ունեցող մարդիկ են, ուստի այսպիսով ցանկանում են կազմակերպված բողոքը, շարժումը դրանով կասեցնել: Երկրորդ՝ այս իշխանությունները ցանկանում են ծառայություն մատուցել Ադրբեջանին Արցախի հետ կապված ինստիտուցիոնալ ամեն ինչ վերացնելով, ոտնատակ տալով. վերջին դրսևորումն Արցախի նախագահի մեքենայի առգրավումն էր: Երրորդ՝ ցանկանում են հանրության մեջ կարծիք արմատավորել, որ այս պայքարը, շարժումը արցախցիների համար է, արցախցիներինն է, դրա վրա խաղալով՝ արցախցիների դեմ հանել հասարակության տարբեր հատվածների, շերտերի և դրանով խորացնել ներազգային թշնամանքը, պառակտումը և ատելությունը: Այդպիսով, համազգային, համաժողովրդական պայքարի ֆոնը թուլացնելով՝ տպավորություն ստեղծել, որ սա բնակչության մի խմբի շահերի սպասարկմանն ուղղված շարժում է և փորձել դրանով լայն խմբերին հետ պահել շարժումից ու պայքարից»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել Մերձավոր Արևելքում վրեժխնդրության գաղափարախոսությունիցՍպերցյան Էդիկը կլիներ ՌՊԼ-ի լեգեոներների իմ հավաքականում․ Խորեն Բայրամյան Կատաղությամբ վարակված չղջիկը կծել է երեխային ննջասենյակում Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգԽանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Թուրքիայում մեր պատուհանից հայկական դրոշ է կախված. ես հպարտ եմ, որ հայ եմ. Մարիամ Մելիքյան (տեսանյութ) Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ ՍրբազանԻսլանդիայում վարունգի դեֆիցիտ է սկսվել TikTok–յան թրենդի պատճառովԻսրայելական հարվածների հետևանքով ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT«Մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր». Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Գարիկ Սեփխանյանն արձագանքել է իր մահվան մասին ստահոդ լուրերին (տեսանյութ)«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինԱկունք գյուղում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր Հայաստանը պետք է հնարավորինս արագ վերացնի Սահմանադրությամբ «տարածքային պահանջների խնդիրը». Ալիևի ներկայացուցիչ «Եթե քո մասին միայն լավն են խոսում, ուրեմն դու միջակ ես». Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի մասին Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ կառուցված ապագան անցանկալի է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Օ՛ԲրայենԴոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՇախմատի համաշխարհային ֆեդերացիան շնորհավորել է Լևոն Արոնյանի ծննդյան տարեդարձը Իսրայելը հարվածել է Գազայի կենտրոնում գտնվող մզկիթին և դպրոցին․ առնվազն 24 մարդ է զոհվել Իլոն Մասկը մասնակցել է Թրամփի քարոզարշավին (տեսանյութ)Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄՏարածքների շուրջ «առևտուր» չի լինելու. ԶելենսկիԵրևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԵրևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը«Երևան-Էջմիածին-Երևան, 50 կիլոմետր»․ Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել (տեսանյութ)Լաս Վեգասում վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է բռնկվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 6-ի համար Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 6 Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն եւ պատանդ վերցրել աշխատակիցներինԳազ չի լինիՄադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերըՃապոնիայում ստեղծվել է «Ռուբիկ»-ի ամենափոքր խորանարդը Հրաժարվել են գնել Ալլա Պուգաչովայի ամառանոցը «անճաշակ վերանորոգման» պատճառովՆիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Լեւոն ԶուրաբյանՋուր չի լինելու․ հասցեներ Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների վարկանիշումՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվելԻսրայելը պարտավոր է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը, և մենք դա կանենք․ ՆեթանյահուՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. Վարուժան Գեղամյան Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին ՏոնոյանՄոսկվա կինոթատրոնի մոտ վարդագույն շոուն հակասական է ընկալվել հանրության կողմիցԵս չէի մասնակցի, կողքն էլ չէի կանգնի. քաղաքացիները՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի մասինՀարությունյանի վերջին վայրկյաններին խփած գոլը չփրկեց Կրասնոդար 2-ին պարտությունիցՊայթեցրել են ԶԱԷԿ-ի անվտանգության պետի մեքենան. նա մահացել է (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Ամենադիտված