Կատաղությամբ վարակված չղջիկը կծել է երեխային ննջասենյակում
ԱյլՕնտարիոյում ննջասենյակ մտած չղջիկը կծել է երեխային, և վերջինս վարակվել է կատաղությամբ։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Գրեյթեր Սադբերի քաղաքում։ Սենյակում չղջիկին հայտնաբերել է երեխան, սակայն ծնողները նրա մարմնի վրա կծածի հետքեր չեն հայտնաբերել, ուստի բժշկի չեն դիմել։
Որոշ ժամանակ անց տղայի վիճակը վատացել է, դեռահասին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են կատաղության վիրուս։ Չնայած բժիշկների ջանքերին՝ տուժածին փրկել չի հաջողվել։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ սա 1967 թվականից ի վեր երկրում մարդու՝ կատաղությամբ վարակվելու առաջին դեպքն է։